Ո՞նց կարելի է ճոխ սեղաններ գցել ու սելֆիներ անել, երբ Արցախում բառացիորեն սովի է մատնված 120 000 մարդ


Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է։ 21-րդ դարի ցեղասպանություն, որին աշխարհի հզորներն անտարբեր են։ Նրանք ընդամենը լուռ հետեւում են ու կոչ անում։ Նույնն այսօր Հայաստանում է։ Ժողովուրդը խայտառակ թմբիրի մեջ է, անտարբեր իրավիճակին` չգիտակցելով, որ վաղը թուրքը Երեւան է հասնելու։
Ո՞նց կարող է ազգը անտարբեր լինել իր մի մասնիկին ողջ-ողջ թաղելու գործընթացին։
Ո՞նց կարելի է ճոխ սեղաններ գցել ու սելֆիներ անել, երբ Արցախում բառացիորեն սովի է մատնված 120 000 մարդ։
Ո՞նց ա կուլ գնում եդ հացը, երբ ձեր հայրենակիցները բացառիորեն կյանքի ու մահվան կռիվ են տալիս։ Երբ մեր ու ձեր երեխաների տարիքի երեխաները ուտելու բան չունեն։ Արցախի երեխեքն էլ մերն են։ Ամենատարրական պարենային ապրանքներն ու դեղորայքը վերջացել են վաղուց։ Ցավոք, պահի լրջությունը չենք գիտակցում։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այս վիճակի համար, անտարբերությունն ու լռությունը հանցակցություն է արցախցիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը։ Ոչ ոք մեր փոխարեն մեր հարցը չի լուծելու։ Գերտերությունները թքած ունեն մեզ վրա, նրանք իրենց կրակների մեջ են այրվում, մենք ով ենք իրենց համար։ Ազգադավ իշխանություններն էլ այսօր կան, վաղը`ոչ։ Ազգի ճակատագիրը ժողովուրդը, ոչ թե` պահի իշխանությունն է որոշում։
Արթնացիր հայ ազգ, Մայր Հայաստան` զավակիդ` Արցախ աշխարհիդ ողջ ողջ մորթում են։
Եթե լռես` թուրքի հաջորդ զոհը դու ես։
Անդրանիկ ու Նժդեհ ունեցող ազգը չի կարող իր պատմության էջը փակել։
Սթափվեք` վաղը ուշ կլինի։ Եռաբլուրին արժանի եղեք։
Արսեն Արշակյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ական կարկառունն ուրացել է Հայոց ցեղասպանությունը .ի՞նչ ազգության է պատկանում Անդրանիկ Քոչարյանը

Հայաստանյան իշխանությունները շարունակում են հաջողությամբ առաջ տանել իրենց հակազգային ու թրքահաճո քաղաքականությունը՝ օրեցօր սահմանելով նորանոր …