Լավ է ասված` միջանցք միջանցքի դիմաց, որ պահանջում է Ադրբեջանը Հայաստանից

Լավ է ասված` միջանցք միջանցքի դիմաց, որ պահանջում է Ադրբեջանը Հայաստանից։ Իսկական առևտուր, որտեղ թշնամին համառ է, պարտություն չգիտի իր ճկուն դիվանագիտության արդյունքում։

Բերձորի (Լաչինի) միջանցքը կբացի թշնամին, երբ Հայաստանը համաձայնի Զանգեզուրի միջանցք տրամադրել Ադրբեջանին։
Վաղուց բոլոր խաղաքարտերը բացված են, բայց ոչ մի կողմ բացահայտ չի ուզում ասել` ա՜յ տգետ «քայլողներ», որ հոխորտում եք, թե Արցախը Ադրբեջանի մաս է, այդ ինչու՞ եք երգ ու պարի, ծափ ու ծիծաղի տակ քողարկում արցախցիներին պատճառած աղետը։ Ինչու՞ չեք ասում` արցախցիները զրկանքների գնով գոյության պայքար են մղում Բերձորի փակ միջանցքի պատճառով, որ թշնամուց պաշտպանեն Զանգեզուրի միջանցքը։
120 հազար, որից 30 հազար երեխաներ, 20 հազար տարեցներ, 9 հազար հաշմանդամներ, 2 հազար հղիներ, սովամահությանը դիմադարձ, գազից, լույսից, տրանսպորտից, ամենատարրական միջոցներից, դեղորայքից զրկված, գոյության պայքար են մղում այդ ապիկարների հանձնած Արցախը հայկական պահելու և Զանգեզուրի միջանցքը թշնամուց պաշտպանելու համար։
Եթե թշնամու հետ պայմանավորվածություն կա, որ Լաչինի և Զանգեզուրի միջանցքները համարժեք լինեն, ապա ինչու՞ հողատուներն ու նրանց համակիրները արցախատյացությամբ են տառապում։
Զոհասեղանին արցախցիներն են` իրենց կրած անուրանալի զրկանքներով, գոնե լռեք, ա՜յ տկարամիտներ, թող ձեններդ տաք տեղից չգան, թե Արցախին գումարով ապահովում է Հայաստանի կառավարությունը։
Առևտրի եք վերածել երկիրը` Արցախը զոհաբերելու, արցախցիներին զոհասեղանին գամելու հաշվին։
Հանուն Հայաստանի գիտակից հայության, հանուն մայր հայրենիքի, ի հիշատակ մեր բոլոր զոհվածների` Արցախը պատրաստ է շարունակել իր գոյության պայքարը, միայն թե մեր աչքից չքվեք այնպես, որ հողատուներիդ հետքերն էլ չմնան։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հերթը հասավ բանակինղ տեսնես «երկրապահ» Սասունն ի՞նչ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ…

Հանրային ռադիոյին տված իր խայտառակ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հիմա էլ բարձրացրել է բանակի վերանվանման հարցը՝ …