Սոված Արցախը դիմադրում է…


Արցախը թեժ քննարկումների, թեժ սպառնալիքների, թեժ օգնությունների, թեժ բանավեճերի բեմահարթակ է դարձել, բայց ալյուրը մեզանից շատ մոտ է, մենք առանց հացի, աղը` մեզանից ոչ հեռու, բայց մեր ուտելիքը առանց աղի, ձեթը հեռու չէ մեզանից, մենք ձեթից զրկված…
Ինչու՞ է այդպես… Գերտերությունների բախման կիզակետ է դառնում Անդրկովկասը, թիրախում հայ ժողովուրդը, շրջափակման մեջ գտնվող սոված արցախցիները, որ գոյության պայքար են մղում` չցանկանալով թշնամու խարդավանքների զոհը դառնալ` հեռվից նայելով Հայաստանից և Ֆրանսիայից եկած օգնությանը։
Ինչպե՞ս կարող է արցախցին օգտվել նրանց մեկնած օգնությունից, երբ երկու անգամ ի ցույց դրեցին մարդու որս ադրբեջանական անցակետում ու հիմա առաջարկում են հումանիտար օգնություն` 40 տոննա ալյուրով։
Նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում` աշխարհին ցույց տալ մարդասիրության ցուցադրություն` ամիսներ շարունակ աղետի մատնած ժողովրդին պարտադրելով կեղծ խաղաղություն։
Նախապայմաններ, որոնց համաձայնվելու դեպքում կորցնում ենք մեզ, կորցնում երկիրը։
Սոված Արցախը դիմադրում է։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունները հասկացել են Վարդան Օսկանյանի հեռահար նպատակներն ու անցել թշնամու կողմը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մի շարք սադրիչ, …