Ս.թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ: Նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։
Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։
Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնություն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոն «cert.gov.am»։
Source: USAArmenia
Կարդացեք նաև
Հերթական կեղծ ընդդիմադիրը
Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում: …