Չորեքշաբթի , 29 Նոյեմբերի 2023

Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը


Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի՝ Հանրայինի եթերում արած հայտարարությունն այն մասին, թե Արցախի նախկին ու ներկայիս ղեկավարները հանձնել են Արցախը։
Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում էր նման հայտարարությամբ հանդես եկել՝ կոչ անելով Դատախազությանը դա ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արժե՞ պարծենալ մի բանով, որն իրականում գոյություն չունի

Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽ-ում հնչեցրած ելույթը, որի համար, ի դեպ, նա Եվրոպա էր իր հետ տարել …