Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեի՝ բոլորի համար անակնկալ դարձած անհետացման շուրջ ինտրիգը շարունակվում է: Նրա հարազատ քաղաքական ուժն է հայտարարություն տարածել, որոշակիորեն լույս սփռելով նախորդ օրերին Սոսեի շուրջ տեղի ունեցած առեղծվածային իրադարձությունների վրա: Ինչպես պարզվել է տարածված հայտարարությունից՝ Նարե Սոսեի նկատմամբ ոչ միայն անհամաչափ ճնշում են բանեցրել նրան առևանգածները, այլև՝ Ոստիկանությունը, որին դիմել էր Սոսեն՝ արդարություն որոնելով:
«Կապի դուրս գալով՝ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը երկրից դուրս է եկել, քանի որ իր դեմ ճնշումներ են բանեցրել ոստիկանությունում՝ ստիպելով հրաժարվել իր ցուցմունքից և նոր ցուցմունք տալ»,-մասնավոապես՝ կարդում ենք տարածված հայտարարությունում, որտեղ կա նաև կոչ՝ օտարերկրյա դեսպաններին՝ անտարբեր չանցնելու մարդու իրավունքների կոպտագույն խախտման այս դեպքի կողքով:
Հայտարարության մեջ ամենաէականը Սոսեի նկատմամբ Ոստիկանությունում բանեցված ճնշումների մասին հաղորդումն է, որը, ըստ էության, պետական մակարդակով տեղի ունեցած հանցագործության մասին հաղորդում է. կա՞ այնպիսի միամիտ մեկը, ով կարող է կարծել, թե Ոստիկանության կողմից Սոսեի հանդեպ բանեցված ճնշումները չեն եղել ամենավերևներից թելադրված պատվեր:
Հետևաբար՝ Նարե Սոսեին ահաբեկել են իշխանությունները, այդ նրանց կողմից հովանավորվող անձինք են Սոսեին առևանգել, նրանց հետ կապ ունեցող տղամարդն է Սոսեի հետ զրուցել ու սպառնացել: Ընդ որում՝ ուշագրավն այն է, որ Սոսեի՝Հայաստանից փախուստը տեղի է ունեցել ոչ թե առևանգումից հետո, այլ Ոստիկանություն դիմելուց հետո, ինչը նշանակում է, որ հենց Ոստիկանությունն է կրում ուղիղ պատասխանատվություն Սոսեին պատուհասածի համար:
Ընթացք կտրվի՞ այս գործին, Ոստիկանությունում կսկսվի՞ ներքին հետաքննություն՝պարզելու տեղի ունեցածի հանգամանքներն ու արմատները՝ նկատի ունենալով նաև դեպքի հնչեղության գործոնը, թե՞ կնախընտրեն ծածկադմփոցի տարբերակը՝ կրկնելով ասենք Գասպարյան Վովայի ձեռագիրը: Չէ՞ որ ժամանակին էլ Վովան էր Ոստիկանությունը վերածել քաղաքական գործիքի՝ հալածելով բոլոր այն շնչավոր էակներին, որոնք համարձակվում էին քաղաքացիական ակտիվ կեցվածք դրսևորել, իշխանություններին ըստ էության քննադատել:
Թող ապացուցեն, որ երկրում գոնե ինչ-որ բան է փոխվել:
Source: USAArmenia
Թեգերոստիկանություն Սոսեի Սոսեին
Կարդացեք նաև
«Չերյոմուշկի Ֆազի» սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. ի՞նչ է թաքցնում Ոստիկանությունը.Տեսանյութ
Հունիսի 11-ին Երևանի Աջափնյակ թաղամասում սպանված հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի գործը կասկածելի հանգամանքներում …