Զարեհ Սինանյանին անպատվել են ու վատ դրության մեջ դրել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կրկին սկանդալային իրավիճակում է հայտնվել: Օրերս նա Ավստրալիայում բնակվող Սիմոնյան ընտանիքի կողմից հրավիրված է եղել մի փակ հանդիպման, և հանկարծ հանդիպման ժամանակ մի խումբ հայ երիտասարդներ անսպասելիորեն մտել են հանդիպման վայր, վանկարկել «դավաճան», «հողատու»՝ շշեր նետելով Սինանյանի ուղղությամբ: Այդպիսով հանդիպումը տապալվել է: Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Ավստրալիայի ոստիկանությունը բերման ենարկված երիտասարդների հեռախոսները վերցրել է, ջնջել արված տեսանյութերն ու լուսանկարները:

Զարեհ Սինանյանի նկատմամբ նման վերաբերմունք առաջին անգամ չէ, որ դրսևորվում է: Նման միջադեպերը բավական հաճախակի բնույթ են ստացել, ինչը խոսում է ոչ միայն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլև կոնկրետ Սինանյանի հանդեպ Սփյուռքում խորացող անվստահության մասին: Տվյալ դեպքում Սինանյանի դեմ ակցիաներ իրականացնողներն արտահայտում են ոչ թե Սփյուռքում գտնվող առանձին խմբերի վերաբեմունքը, այլ՝ ողջ սփյուռքահայության՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից անընդհատ փորձ է արվում նման միջադեպերը վերագրել ասենք Դաշնակցության անդամներին և այլն:
Իսկ ինչո՞ւ պետք է հարգեն ու պատվեն Սինանյանին դրսում, եթե գաղտնիք չէ, թե ինչ քաղաքականություն է նրա ղեկավարությունը Հայաստանում վարում: Եթե մի երկրի ղեկավար սպառնում է սեփական բանակայիններին դատել, եթե պարզվի, որ թուրքի ուղղութամբ կրակ են արձակել, Սփյուռքը պետք է հիանա՞ ու Սինանյանի ուղղությամբ ծաղիկնե՞ր նետի: Տարիներ ի վեր Սփյուռքի ու Հայաստանի կապերի ամրապնդման հարցը դրված է Սինանյանի ուսերին, այս ընթացքում այդ հարաբերոթյունները որակապես բալեավվե՞լ են, թե՞ աննախադեպ անկում ապրել:
Սփյուռքում հիմար չեն ու շատ լավ հասկանում են, թե ՔՊ-ն ուր է Հայստանը տանում, ինչ իրական առաքելություն է Սինանյանն իր աթոռին իրագործում:Այդ առաքելությունը որևիցե ընդհանուր բան չունի հայկական շահի հետ, և ամբողջությաբ տեղավորվում է Սփյուռքի վերաբերյալ Թուքիայի ունեցած տեսլականի ծիրից ներս:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

1 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

1 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

1 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago