Վահան Քերոբյանը կմաքրի՞ Ալեն Սիմոնյանի վարկաբեկված համբավը


Էկոնոմիկայի նախարարության շուրջ բարձրացած կոռուպցիոն սկանդալը բավական հետաքրքիր, գուցե նաև անկանխատեսելի ընթացք ձեռք բերեց: Մասնավարպես՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ալեն Սիոնյանի եղբոր կինն ազատ է արձակվել, տեղեկություն ստացվեց այն մասին, որ սլաքներն ուղղվել են Վահան Քերոբյանի կողմը: Եվ ահա արդեն հայտնի է, որ դատարանը որոշել է նրան դատապարտել տնային կալանքի՝ 2 ամիս ժամկետով:
Ինքը՝ Քերբոյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կբողոքարկեն այս որոշումը, քանի որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Հիշեցնենք, որ Քերոբյանը Էկոնոմիկայի նախարարության սկանդալային գործով որպես նոր մեղադրյալ էր ներգրավվել, հարցաքննվել «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։
Հիմական հարցը, որ առաջանում է այս պատմության, օբյեկտիվության խնդիրն է: Բանն այն է, որ Հայաստանում վաղուց դատաիրավական համակարգը բնավ վստահություն չի ներշնչում, և հատկապես հանրային դեմքերի շուրջ տեղի ունեցող համապատասխան պրոցեսները երբեք էլ իրենց անաչառությամբ աչքի չեն ընկնում: Քերոբյանը շարքային մեկը չէ. նա Էկոնոմիկայի նախարարն է և միայն օրերս էր հայտնել իր հեռանալու մասին՝ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնելով:
Ալեն Սիմոնյանի գործոնը կապ ունի՞ Քերոբյանի հետ այս օրերին տեղի ունեցողի հետ: Կա տեսակետ, օրինակ,որ Քերոբյանի հետ տեղի ունեցողի պատճառը հանրության մոտ մի կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարողի տպավորություն թողնելու իշխանությունների ցանկությունն է, մյուս կողմից՝ նույն այդ հանրության ուշադությունը Սիմոնյանի հարսից շեղելու ձգտումը:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ «Սիներջիի» գործը բավական մութ է մնում դեռևս ու հազիվ թե տեսանելի ապագայում հնարավոր լինի արժեքորեն լույս սփռել դրա վրա՝ հատկապես նկատի ունենալով հանրային-քաղաքական մեծ ռեզոնանսը՝ դրա շուրջ:

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

2 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

2 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

2 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

6 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago