Հինգշաբթի , 3 Հոկտեմբերի 2024

Հիմա ասում ենք` ափսո՜ս Արցախ, որ մնացիր շան բերանում, ապա կասենք` ափսո՜ս Տավուշ, Սևան, Սյունիք, որ ձեզ կորցրինք….

Արցախը հանձնեցին, հասկացանք, որ մեզ դավաճանել են, Տավուշի գյուղերից հանձնում են, նրանք էլ գլխի կընկնեն, որ իրենց էլ դավաճանել են….

Պարզվում է` հերթով ամբողջ Հայաստանը պիտի հանձնեն թշնամուն, գուցե, վերջապես, հասկանան, որ բոլորս դավաճանված ենք։
Հիմա ասում ենք` ափսո՜ս Արցախ, որ մնացիր շան բերանում, ապա կասենք` ափսո՜ս Տավուշ, Սևան, Սյունիք, որ ձեզ կորցրինք, հետո կասենք հացի պակաս կա, փակ են ճանապարհները, գազից զրկվեցինք, լույսը ժամերով են տալիս…
Ու պատմությունը կկրկնվի, ինչպես Արցախում էր, «Հակարիի» նոր կամուրջներ կավելանան, որոնց կողքով անցնողների մարդկային որս կլինի` Բաքու առևանգելու համար։
Այնժամ մեր տան բանալիների ավելորդությունը կզգանք ու կհասկանանք, որ ամեն ինչ ուշ է, երբ երկիր ենք կորցրել։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com