Երեքշաբթի , 30 Ապրիլի 2024

Հայոց հաղթական ոգու վերածնունդն այլընտրանք չունի


Ապրիլի 2-ի խորհրդի վերաարժևորումը հատկապես 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո ձեռք է բերել կենսական նշանակություն: Որպեսզի հասկանալի դառնա, թե հատկապես ինչու, նախ պետք է արձանագրել, այն ավերի ծավալները, որ բերեց իր հետ պարտությունը հայ մարդու հոգում, որի հետևանքները դեռ երկար ենք տեսնելու, եթե չհաջողվի ազգովի վերագտնել մեր իրական կոչումը:
44-օրյա պատերազմի ամենացավալի հետևանքը թերևս հայ մարդու հաղթական ոգու անկումն է: Պատերազմող ժողովուրդների համար աննկուն ոգու ամրությունն այն պարտադիր պայմանն է, առանց որի անհնար է ապագա կերտել: Նրանք, ովքեր Հայաստանը մատնեցին պարտության, առաջին հերթին խնդիր ունեին՝ ազգի ոգին սպանելու, ներշնչելու, թե իբր այլևս չենք կարողանալու հաղթանակներ կերտել:
Ապրիլյան պատեազմի վերաբերյալ հնչել ու հնչում են տարբեր գնահատականներ. ոմանք այն համարում են պարտություն՝ վկայակոչելով Լելե Թեփռեի կամ 800 հա-ի կորուստը, ոմանք էլ այն հռչակում են՝ կատարյալ հաղթանակ:
Փաստն այն է, որ չնայած որոշակի տարածքային կորուստների (եթե դա կարելի է տարածքային կորուստ համարել՝ համեմատած նրա, ինչ՝ ունենք այսօր)՝ Ապրիլյանը իսկական հաղթանակ դարձավ Հայաստանի ու Արցախի համար, քանի որ ամրապնդեց Հայաստանի դիրքերը Արցախի համար տարվող բանակցություններում՝ ցույց տալով, որ միակողմանի զիջումներն այն ճանապարհը չեն, որով կարելի է ստիպել Հայաստանին գնալ:
Ամենացավալին այն է, որ այսօր՝ 2024-ին, այդ հաղթանակից ոչ միայն ոչինչ չի մնացել, այլև հայ ժողովուրդը հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է սեփական իշխանությունների կողմից հալածանքներ կրել՝ գնալու միակողմանի զիջումների: Հենց հայաստանյան ներկայիս իշխանություններն են կանգնած 4-օրյա պատերազմի հաղթանակի չեզոքացման ակունքներում, իսկ բոլոր նրանք, ովքեր այդ պատերազմը պարտություն են համարում, սպասարկում են ՔՊ-ի շահերը ներսում, դրսում՝ թշնամու:
Հայ ժողովուրդը չունի այլ ելք, քան նոր հաղթանակների ճամփան վերագտնելը, իսկ դրա համար նախևառաջ հարկավոր է իշխանափոխություն: Այսօր առաջնագիծը տեղափոխվել է Երևանի կենտրոն, և եթե հաջողվի այդտեղ հաղթանակի հասնել,ապա թուրքի հետ պատերազմում թշնամին չի կարող շանս ունենալ մեր դեմ պայքարում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով