«Սուպեր Մամայի» դարն ավարտվել է

Մինչ Հայկ Մարությանը փորձում է սեփական տաղանդը կապիտալիզացնել քաղաքական դաշտում՝ ժողովրդի դատին ներկայացնելով հերթական ներկայացումը, իշխանություններն են սկսել թիրախավորել նրան՝ մանիպուլյացիաների համար մեղադրելով:
Մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, մեկնաբանելով ներկայացման ժամանակ Հայկ Մարությանի ցույց տված առանց Սյունիք ՀՀ մակետի փաստը, անթույլատրելի է համարել դա, անգամ եթե դա ծաղրի ու երգիծանքի համար է արվում: «Չնայած տրված բոլոր հնարավորություններին՝ ոմանք այդպես էլ չկարողացան «Սուպեր Մամա»-ից դառնալ քաղաքական գործիչ»,-գրել է Չախոյանն ու մեղադրել Մարությանին Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու համար:
Մարությանի քաղաքական կարիերայի թռիչքը կարծես թե կանգ է առել. նա չի նկատվում ո՛չ ընդդիմության շարքերում, ո՛չ էլ՝ իշխանության՝ վերածվելով «ո՛չ ձկի, ոչ մկան»:
Կոնկրետ Չախոյանի արձագանքը բավական ոչ միանշանակ է ստացվել, քանի որ մի կողմից՝ դժվար է ասել, թե Մարությանը բացառապես մանիպուլացնում է, քանի որ ՔՊ-ական իշխանությունների գոյոթյան պարագայում ամեն ինչ հնարավոր է, մյուս կողմից՝ նրա այն նկատառումը, որ ներկայացումները դարձել են Մարուքյանի միակ գործիքակազմը՝ իր վրա հանրային ուշադրությունը բևեռելու, ճշմարիտ է:
Ինչո՞ւ է այդպես ստացվել: Այդպես է ստացվել, քանի որ Մարությանը չունի ու չի ունեցել որևիցե քաղաքական բովանդակություն: Ի սկզբանե, երբ նա Երևանի քաղաքապետ էր կարգվում, այդ հարցում դեր խաղաց միայն մի գործոն՝ հանրության կողմից սիրված դերասան լինելու փաստը; Ավելին՝ հեղափոխության շարքերը նրան երբեք չէին ընդունի, եթե չլիներ հենց այդ՝ պոպուլյարության գործոնը,որ պոպուլյար էր դարձնելու նաև հեղափոխությունը:
Հիմա Մարությանը փորձում է կայանալ քաղաքական դաշտում, բայց չի հասկանում, որ այն գործիքակազմը, որը փորձում է կիրառել, այլևս սպառել է իրեն, քանի որ մարդիկ լրջություն են ակնկալել: Առհասարակ Հայաստանի ներկայիս վիճակը հումորի տեղ չի թողնում:
Այնպես որ՝ Մարությանին քաղաքական դաշտում լավ ապագա չի սպասվում, ուստի լավ կանի, եթե սեփական ուժերը չգերագնահատի՝ թեկուզ հենց սեփական անձը չինքնավնասելու:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

12 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago