Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը


ԱՄՆ Արևմտյան թեմում, ըստ ընդունված սովորության, տարեկան առնվազն 3 անգամ լինում է Հոգևորականաց ընդհանուր ժողով։ Այս տարվա վերջին հավաքը տեղի
ունեցավ 2024 թ․-ի հոկտեմբերի 8-ին, որին մասնակցում էին թեմի երեք տասնյակից ավելի հոգևորական։ Հանդիպումների նպատակը ոչ միայն ընթացիկ հարցերի քննարկումն էր, այլ նաև հոգևոր եղբայրության ջերմ մթնոլորտում միասին աղոթակից
դառնալը։
Եկեղեցական օրացույցի համաձայն հոկտեմբերին նշվում է Սրբոց Թարգմանչաց տոնը, այդ իսկ պատճառով գրեթե մեկ դար առաջ երջանկահիշատակ Տ․ Գարեգին Ա
Հովսեփյանց կաթողիկոսը հոկտեմբերը սփյուռքում հռչակել էր որպես մշակույթի ամիս։ Այս խորհրդին համահունչ առավոտյան աղոթասացությունը շաղախված էր Սահակ- Մեսրոպյան շնչով ու բարեխոսությամբ։
Ընդհանրական աղոթքից ու բարի գալստյան մաղթանքներից հետո, Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը նշեց որ «Այսօր մեկ անգամ
ևս համախմբվել ենք քննելու մեր հոգևոր պարտականությունների ընթացքը, եւ ամենակարևորը
սերտելու ժամանակի պահանջները, որպեսզի համապատասխան լուծումներ գտնենք
առավելագույնս կատարելու համար մեր եկեղեցական առաքելությունը», – ապա պատմեց Մայր Աթոռում տեղի ունեցած հոգենորոգ արարողությունների՝ սրբալույս մյուռոնի օրհնության և Միածնաէջ մայր տաճարի վերանորոգության մասին։
Ներկաները սրբազան հոր խորհրդածությունների միջոցով մտովի տեղափոխվեցին Հայրենիք՝ դառնալով հոգևոր վերազարթոնքի մասնակիցն ու կրողները։
Հովնան սրբազանն իր զեկույցի մեջ անդրադարձավ մի քանի կարևոր հարցերի, ինչպիսիք են հոգևորականների պատրաստության խնդիրը, Արևմտյան թեմի 100-ամյակի
տոնակատարությունների կազմակերպումը և եկեղեցական կյանքում աշխարհականների ներգրավածության կարևորությունը։ Ապա ուրախությամբ տեղեկացրեց, որ
առաջնորդարանի աշխատակից Հայկ Մադոյանի աշխատասիրությամբ հրատարակության է պատրաստվում գրաբար Աստվածաշունչը, որի հիմքում ընկած է 1860 թ․-ին տպագրված մխիթարյան երախտավոր հայրերից Տ․ Արսեն վրդ․ Բագրատունու «Գիրք Աստուածաշունչք Հին եւ Նոր Կտակարանաց ըստ միաբան վաղեմի գրչագրաց մերոց եւ յոյն բնագրաց» տարբերակը։ Նշվեց նաև, որ պագրությունը լինելու է սահմանափակ՝ ընդամենը 1000 օրինակ։
Մասնակիցները տեղեկացան նաև, որ թեմի հոբելյանական տարեդարձի կապակցությամբ հրատարակության է պատրաստվում է մի այլ կարևոր հատոր ևս, որը պարունակելու է Արևմտյան թեմի ընդարձակ պատմությունը։
Վերջում Տ․ Հովնան արք․ Տերտերյանը հոգևոր սպասավորներին հորդորեց ավելիով օգտվել Առաջնորդարանի հովանու ներքո գործող կառույցներից՝ նրանց ներգրավելով ծխական և համայնքային կյանքում։ Քննարկումներ եղան ժողովրդին հուզող զանազան հարցերի, ինչպես նաև տարբեր իրավիճակներում եկեղեցու դիրքորոշման և այլ խնդիրների մասին։
Հաջորդ բանախոսի՝ բարեշնորհ․ դոկտ․ Հրաչ սարկավագ Չիլինգիրյանի նյութը եկեղեցու և Արևմտյան թեմի առաքելության, նոր ծրագրվող աշխատանքների բազմակողմանի ներկայացումն էր՝ հիմնված փաստերի և ուսումնասիրությունների վրա։ Դասախոսության առանձնահատկություններից մեկն այն էր, որ ներկա մասնակիցներին նախապես ուղարկվել էր նյութին բնորոշ թեմաները, որպեսզի նրանք սեփական
մտածողությունն ու հայացքները միաշաղախեին քնարկմանը՝ այն գաղափարից վերածելով իրականության։
Օրվա երկորդ կեսին, Արևմտյան թեմի Շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը ներկայացրեց կրթական օրենսդրության նոր փաթեթը և դրա առանձնահատկությունները, որոնք կապված են թեմի շաբաթօրյա վարժարանների պետական հավաստագիր ստանալու հրաշալի իրողության հետ, որից հետո
առիթ ընձեռնվեց ներկա հոգևորականներին, որ իրենց սեփական փորձառությունը կիսեն ծառայակից եղբայրների հետ՝ շեշտելով հոգևոր կոչման ու աղոթական կենցաղի
կարևորությունը։
Սիրո և միաբանության ջերմ մթնոլորտն իր բարձրակետին հասավ, երբ հատուկ աղոթքների ու շարականների երգեցողությամբ ժողովասենյակ բերվեց նոր օրհնված
մյուռոնը։ Այն որպես «Դրոշմ Ինքնութեան» բաժանվեց քահանա հայրերին՝ այն վստահությամբ, որ Սուրբ Յուղը լինելու է նոր վերածննդի ու հոգևոր հաղթության
երաշխիք։
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը՝ գլխավորությամբ բարձրաշնորհ Սրբազան Հոր և համագործակցությամբ հոգևոր դասի ու հավատավոր ժողովրդի, առաջիկայում ևս նույն նվիրումով և պատասխանատվության բարձր գիտակցությամբ պիտի շարունակի Ավետարանի բարի սերմերը
ցանել մեր նոր սերնդի զավակների հոգու մեջ։
Հոգևորականների միօրյա ժողովն ավարտվեց Հովնան սրբազանի «Պահպանիչ» աղոթքով։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

7 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago