Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը


ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարանը բավական մտահոգիչ ցուցանիշներ է ներկայացրել՝ փաստող այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հանցագործությունների թիվն աճել է ուղղակի երկրաչափական պրոգրեսիայով: Այսպես՝Հայաստանում վերջին 5 տարում առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3%: Հիմնական հանցատեսակներից վերջին 5 տարում աճել են սպանության (միջինում աճը՝ 12.1%), սպանության փորձի (միջինում աճը՝ 18.4%), զենք–ռազմամթերքի ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 15.6%), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (միջինում աճը՝ 13.9%), խուլիգանության (միջինում աճը՝ 23.2%), թմրամիջոցների ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 46.6%) և խարդախությունների դեպքերը (միջինում աճը՝ 14%):
Բացի սա նախարարը նաև այլ ցուցանիչներ էլ է ներկաայցրել՝վերաբերող ասենք նույն ոստիկանական համակարգում տիրող բարքերին:Շուրջ հինգ տասնյակ ոստիկան են հեռացրել համակարգից՝ թմրանյութ օգտագործելու պատճառով: Միաժամանակ Ղազարյանը տրտնջացել է, որ ոչ միշտ է, որ ոստիկանների ջանքերը՝ երկրում կասեցնելու թմրանյութերի տարածումն ու օգտագործումը, նարկոթրաֆիկը,արժանանում է այլ համակարգերի աջակցթյանը: Նա մի դեպք է պատմել,երբ «Զվարթնոց»-ում մեկին բռնել էին` զենքով ու կրիստալով, բայց դատարանը կալանք չի տվել:
Թվում է՝ քննադատության թիրախում նախևառաջ պետք է հայտնվեն այն իրավապահ մարմինները, որոնք ակնհայտորեն չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները: Բայց իրականում թիվ մեկ մեղավորները քաղաքական իշխանություններն են, որոնց մեղքով է, որ երկրում ոչ մի համակարգ, փաստորեն, չի գործում, ոչ մեկ իր տեղում չէ: Ընդհակառակը՝ ստեղծվում է տպավարություն, թե հատուկ ներքին կարգով վերևից իջած հրաման կա՝ չխոչընդոտելու նարկոմանիայի տարածմանը:
Հանցագործությունների թվի աճն ինքնին նշանակում է, որ Հայաստանն այլևս ստիպված է պատերազմ մղել երկու՝ նաև ներքին ճակատում, և սա՝ այն դեպքում, երբ արտաքին ճակատում մեր կողմից մղվով պատերազմում մենք ակնհայտորեն պարտվողի դերում ենք հայտնվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ի՞նչ է անհրաժեշտ՝ իրավիճակից ելք գտնելու համար: Նախևառառաջ անհրաժեշտ է ստեղծել ճիշտ ու արդար խրախուսական համակարգ, ոչ թե ասենք կարմիբերետավորներին ցույցեր ցրելու համար խրախուսել, այլ նրանց, որոնց ամենօրյա աշխատանքի որակից է կախված երկրում հանցագործությունների թվի բարձր կամ ցածր լինելու հանգամանքը: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանում տարեկան միլիարդների պարգևավճարներ են բաժանվում, իսկ թե հատկապես որ կամ ում հերոսության համար, ոչ մեկին այդպես էլ պարզ չի դառնում:
Իշխանությունները պարտավորև են գտնել ձևը՝ երկրում մոլեգնող հանցավործության մակարդակը վերահսկելի պահելու, քանի որ հակառակ պարագայում Հայաստանը կարող մի օր ներսից պայթել, և թշնամին այլևս կարիք էլ չունենա պատերազմելու:
Հայաստանի անկումը, ցավոք, սկսել է կրել անկասելի բնույթ, իսկ այս իրավիճակից միակ ռեալ ելք է թվում իշխանափոխությունը, որը, ցավոք, հեշտ գործ չէ՝ նկատի ունենալով ՔՊ-ի արտերկրյա հովանավորների թափը:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

15 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

2 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

3 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago