Categories: Տեսանյութ

Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր


Iravaban.net–ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի զրուցակիցը «Միքայել Համբարձումյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն է։ Նա պատմել է գրասենյակի որդեգրած քաղաքականության, փաստաբանի գործունեության դժվարությունների, խնդիրների և մասնագիտությանն առնչվող այլ հարցերի մասին։
-Պարոն Համբարձումյան, ԱԱԾ համակարգում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելուց հետո, դժվա՞ր չէր կրկին վերադառնալ ունկնդրի կարգավիճակին, սովորել և ավարտել Փաստաբանական ակադեմիան:
-Դժվար չէր, որովհետև իրավաբանությունը ինձ հոգեհարազատ միջավայր է, դա իմ մասնագիտությունն է և, չնայած, վերջին երեք տարին, այսպես ասած, կտրված էի «մաքուր» իրավաբանությունից և զբաղված էի նաև օպերատիվ աշխատանքով, բայց ես միշտ ընդգծված հարգանք եմ ունեցել փաստաբանական կորպուսի նկատմամբ, տասնամյակներ շարունակ աշխատելով ԱԱԾ-ում ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել տարբեր քրեական գործերի շրջանակներում առնչվել փաստաբանական գործունեությամբ զբաղվող մեր գործընկերների հետ։
Դեռ վաղուց՝ ընդհուպ 2010 թվականից, երբ զբաղեցնում էի ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը, նպատակ ունեի մասնակցել փաստաբանական դպրոցի կողմից կազմակերպված քննություններին և ստանալ լիցենզիա։ Այն ժամանակ տրամադրված չէի, որ անցնելու եմ փաստաբանական աշխատանքի, պարզապես ուզում էի ունենալ լիցենզիա։ Դեռևս փաստաբանական գործունեությամբ ես չեմ զբաղվել, և այս նոր աշխատանքը սկիզբն է։
-Վերջերս հիմնադրել եք «Միքայել Համբարձումյան և գործընկերներ» փաստաբանական ընկերությունը։ Որո՞նք են ձեր ընկերության կողմից մատուցվող հիմնական փաստաբանական ծառայությունները և դրանց առանձնահատկությունները, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու գործերն ընտրելիս։
-Ընկերությունը հիմնադրվել է օրեր առաջ։ Ես որոշել եմ գործընկեր փաստաբանների հետ միասին սկսել այս գործունեությունը, և իրականացնելու ենք երեք հիմնական ուղղություններով՝ քրեական, քաղաքացիական, վարչական։ Իհարկե, նաև խորհրդատվություն ենք տրամադրելու վստահորդներին, մարդկանց, ովքեր ցանկություն կունենան դիմել մեր ծառայությանը՝անվտանգության հետ կապված հարցերով, իրավունքի այլ ճյուղերի հետ կապված։ Փորձելու ենք աշխատանքը կազմակերպել այնպես, որ չմնան բաց ոլորտներ, բաց հարցեր։
Որպես ԱԱԾ նախկին ղեկավար մեծ չափով տեղեկատվության եք տիրապետում, որքանո՞վ է դա օգնում, կամ խանգարում Ձեր աշխատանքին։
-Իմ կարծիքով դա կարող է միայն օգնել։ Մենք մեր «կարմիր գծերը» լավ պատկերացնում և հասկանում ենք, երբեք անվտանգության ծառայությունում, այսպես ասած, կուտակված ինֆորմացիան, բնականաբար, չի կարող օգտագործվել այս աշխատանքում ի վնաս գործի, կամ ի վնաս այն մարդկանց՝ ում վերաբերելի է այդ ինֆորմացիան։ Դա մեզ տվել է փորձ, գիտելիքներ, մասնագիտական ունակություն, որը, վստահ եմ, որ կօգտագործենք փաստաբանական աշխատանքերը շարունակելիս։
-Ձեր պրակտիկայից հետաքրքիր գործ կհիշե՞ք, որը երկար ժամանակ տպավորել է Ձեզ։
-Անվտանգության ծառայությունում աշխատելիս այնպես է ստացվել, որ հնչեղություն ունեցող գրեթե բոլոր քրեական գործերով ես այս կամ այն չափով մասնակցություն եմ ունեցել։ Գործերը բազմաթիվ են, բազմատեսակ։ Մենք հիմնականում քննել ենք Քրեական դատավարության օրենսգրքով մեր ենթակայությանը վերաբերող քրեական գործեր։ Այդպիսի քրեական գործերն են մաքսանենգության վերաբերյալ քրեական գործերը, լրտեսության, պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործերը։ Բացի դա, Գլխավոր դատախազի առանձին հանձնարարություններով քննել ենք նաև ոչ մեր ենթակայությանը վերապահված քրեական գործեր։ Առանձնացնել որևէ գործ և այդ գործի մասին դետալային պատմել, կարծում եմ, ճիշտ չի լինի, բայց ամեն դեպքում կուզեի շեշտել մի քրեական գործ, որը վերաբերում էր կոնկրետ իմ անձին։
Նախաքննության ընթացքում քրեական գործով անցնում էր մի անձ, ով ՌԴ քաղաքացի էր, ազգությամբ թաթար։ Այս անձը մեղադրվում էր լրտեսության համար։ Երբ աշխատասենյակում այդ կալանավորված անձի հետ գտնվում էինք երկուսով, նա ինձանից ջուր խնդրեց, ես, բնականաբար, ջուրը մոտեցրի իրեն, հարձակվեց ինձ վրա, փորձեց պատանդառել, բայց իմ դիմադրության շնորհիվ, ինչպես նաև ընկերներիս միջամտության արդյունքում նա վնասազերծվեց։ Հետո այն աստիճանի էր զղջացել իր արաքի համար, որ մեկուսարանում գտնվելու ընթացքում ձեռքով նկար էր նկարել ծովի հետ կապված և նվիրել ինձ։ Մինչև այսօր ես այդ նկարը պահում եմ։
Մանրամասները՝ տեսանյութում։

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

12 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago