Այն մասին, թե ինչ կատարվեց հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում, տեսակետների ու շշուկների պակաս չի զգացվում: Բախումն իսկապես տեսարժան էր, ու թերևս դժվար է հիշել, թե մեկ էլ երբ են իշխանական դեմքերը բոլորի աչքի առաջ նման կերպ միմյանց հետ վարվել:
ՔՊ-ն, իհարկե, երբեք չի եղել զերծ ներքին հակասություններից, սակայն մշտապես փորձ է արվել, ջանք է գործադրվել՝ քողարկելու ներքին հակասություններն ու գզվռտոցը՝ սեփական հեղինակությանը վնաս չպատճառելու:
Թերևս անշնորհակալ գործ կլինի բախման մասնակիցներից մեկնումեկին ճիշտ կամ սխալ հանելը, քանի որ բոլորի աչքի առաջ է ամեն ինչ կատարվել, ինչը նշանակում է, որ հանրության ամեն մի անդամ ինքը պետք է անի հետևություններ, սակայն մի բան չենք կարող չֆիքսել, և դա իշխանական բուրգում առկա քաոսն է, որ տիրում է բավական երկար:
Սա նշանակում է, որ ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է, իսկ ճգնաժամ է, քանի որ չկա գաղափարական այն շաղախը, այն ընդհանուր նպատակը, առանցքը, որի օգնությամբ հնարավոր կլիներ դրանից խուսափել: Բոլորը միայն մի բան են փնտրում այնտեղ, և դա բացառապես անձնական շահն է, հանուն որի էլ թերևս Արցախը զոհաբերեցին:
Բայց մի՞թե շարքային ՔՊ-ականերին կամ նույնիսկ նախարարներին, ուժայինների ղեկավարներին կարելի է մեղադրել, եթե ՔՊ-ի գլուխն ինքն է իր անձնական շահերն ամեն ինչից վեր դասել: Ինչո՞ւ պետք է ինչ-որ պատգամավոր մտածի ընդհանուրի շահի մասին, եթե այդ ընդհանուրի առաջնորդը վաղուց է ամեն ինչ ու բոլորին «փուռը տվել»:
ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի, բայց քանի որ դեռևս Հայաստանի վերջնական կործանման պլանը լիովին չի իրագործվել, չեն հեռանա, այլ կփորձեն կատարվածը մարսել ասենք կադրային փոփոխություններ անելու միջոցով, որոնք դժվար թե երկրում շատ բան փոխեն կամ օգնեն համակարգը կատարելագործել: «Ձուկը գլխից է հոտում»:
Source: USAArmenia
Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…
Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…
Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…
Դավիթ Մնացականյան Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…