ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 13-ին ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կանցկացնի Սպիտակ տան Օվալաձև կաբինետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիեռը հայտնել էր, որ հանդիպումը կսկսվի տեղի ժամանակով առավոտյան ժամը 11-ին:
POLITICO-ն նշում է, որ ԱՄՆ-ի հեռացող և նոր ղեկավարների միջև նման հանդիպումներն ավանդույթ են, սակայն 2020 թ. ընտրություններում պարտված Թրամփը չընդունեց իր պարտությունն, անտեսեց այս սովորույթը և Բայդենին չհրավիրեց Սպիտակ տուն։ Բացի այդ, նա ներկա չի գտնվել Բայդենի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին։ Հանրապետական Դոնալդ Թրամփը համոզիչ հաղթանակ է տարել դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսի նկատմամբ։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 20-ին։
Անցյալ շաբաթ Բայդենը հայտարարել էր, որ շնորհավորել է Թրամփին և որ կապահովի իշխանության խաղաղ փոխանցումը նրան։
Source: USAArmenia
Հանգիստ նստած քաղաքի սրճարաններից մեկում՝ առողջապահության ոլորտը հիմնովին քանդել ջանացող նախարար Անահիտ Ավանեսյանը տեսաուղերձ է…
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ֆազ մականունով հայտնիքրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայում պատահաբար հանդիպել…
Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում դրան ներկա թուրք լրագրողը, գովաբանելով ՀՀ ԱԳ նախարար…
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի Ֆորում…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի՝ հոկտեմբերի 19-ին, «Վելես» կազմակերպության կողմից…
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ռուբեն Ներսիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ,…