Էրդողանը կմտնի՞ Երևան

Երբ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ, շատ քչերը կարող էին նույնիսկ ենթադրել, որ ամեն բան կավարտվի Ասադի՝ Մոսկվա փախչելով։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավեցին Հալեպը, Համան, Դեյր էլ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտան մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքեցին քաղաքը։ Այսպիսով՝ Թուրքիան հասավ Սիրիայում իր նպատակներին՝ խաղից դուրս թողնելով ՌԴ-ին ու Իրանին:

Անկարան հայտարարել է, որ իր շահերի շրջանակը շոշափում է ոչ միայն Մերձավոր Արևելքը, և Կովկասը նույնպես այդ շրջանակից ներս է գտնվում: Այս կոնտեքստում Հայաստանի առաջ այժմ ծառացել է մի գոյութենական նշանակության հարց՝ ինչպե՞ս է Անկարան բավարարելու իր շահերը Կովկասում, եթե շահերի բավարարման ուժային տարբերակը հաջողությամբ փորձարկվեց Մերձավոր Արևելքում:
Շատերը սկսել են խոսել Երևանի ռմբակոծության իրական հնարավորության մասին՝ նկատի ունենալով նաև թուրքական ԶԼՄ-ներում այս օրերին հնչող այն հայտարարությունները, որ Սիրիայից հետո Թուրքիան գնալու է «Զանգեզուրի միջանցքի» հետևից: Ադրբեջանը մեկ տարվա ընթացքում արդեն հասցրել է տասնյակ անգամ մարզել իր զորքերը նաև Նախիջևանում՝ հրաժարվելով խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ նույնիսկ ամերիկյան ճնշումների ներքո, միաժամանակ քարոզչական դաշտում նախապատրաստվելով պատերազմի. Հայաստանը հայտարարել են՝ ազերինեի պապենական հող, որը պետք է ազատագրել հայերից:
Մի բան հստակ է՝ Ադրբեջանն առանց Թուրքիայի աջակցության քայլ չի անի, Հայաստանն էլ չի կարողանալու դիմակայել ռազմի դաշտում թուրքերին, եթե չունենա հավատարիմ ու հզոր դաշնակիցներ: Սա աքսիոմ է: Սիրիան ընկավ տերությունների միջև տեղի ունեցած առևտրի արդյունքում, արդյոք նման մի առևտուր էլ կարո՞ղ է տեղի ունենալ Հայաստանի շուրջ՝ նկատի ունենալով հատկապես ՔՊ-ական իշխանության կողմից վարվող այն արտաքին քաղաքականությունը, որի պատճառով երկիրը զրկվել է իր բնական դաշակիցների վստահությունից:
Բացառված չէ, որ Սիրիայի շուրջ տեղի ունեցած առևտրում, որի արդյունքում, փաստորեն, բավարարվեց Էդողանի ախորժակը, ներառված է եղել նաև Անդրկովկասի հարցը: Գուցե Էրդողանը համաձայնվել է վերցնել Սիրիան ու դեռ չթեժացնել «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Նկատենք,որ սա կարող է չարիաց փոքրագույնը լինել մեզ համար:
Բայց ինչ էլ լինի, անքննարկելի է, որ թուրքերի հետ ցանկացած համաձայնություն գործում է շատ սահմանաակ ժամանահատվածի համար, և հարկ եղած դեպքում նույն Թուրքիան կարող է խախտել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք դեռ երեկ երկաթյա էին թվում ու անխախտելի բոլորի համար:

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

10 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago