Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան


Մենք կանգնած ենք Քրիստոսի Սուրբ ծննդյան մեծ խորհրդի առջև, որը համարվում է մարդու հոգին ազնվացնող տոն, բայց ինչերի՜ միջով անցանք և ի՞նչ է տեղի ունենում մեր շուրջը։
Այս տոնը մեզ սովորեցնում է բարություն, ազնվություն, մեծագույն մարդասիրություն, որի կարիքն ունի աշխարհը, այնինչ «հին» աշխարհից հոգնած տերերը, աշխարհակարգի փոփոխություններով տարված, մահ ու ավերածություններ են սփռում ամենուր` դարերով ստեղծածը ոչնչացնելով, բնաջնջելով մարդկությանը…
Սուրբ ծննդյան ոգեկոչումը խաղաղության և մարդկային լավագույն հարաբերությունների արտահայտություն է, քանի որ Քրիստոսի սուրբ ծննդով մարդիկ կոչված են համերաշխ ապրելու իբրև հարազատ եղբայրներ՝ իբրև երկնավոր հոր որդիներ: Բայց ի՞նչ է իրականում տեղի ունենում, երբ մեր օրերում արժեքներ են ոչնչացվում, պատմություն խեղաթյուրվում, երբ աշխարհն է գլխիվայր շրջվել, մարդկային կյանքը` արժեզրկվել…
Մարդկային հոգին չէր կարող միայն բավարարվել նյութականով, նյութականից վեր հոգևոր սնունդ էր պահանջվում, մարդկությունը երազում էր արդարություն և խաղաղություն բերող Փրկչի գալստյանը: Եվ ՆԱ եկավ որպես հոգևոր սնունդ, եկավ մեզ հոգու անդորրություն բերելու, եկավ, որ իր հույսով ու հավատով ապրենք, այնինչ նյութականով ապրողների վայնասունն է լսվում ամենուր…
Եվ նոր օրերում, որպես սիրո, արդարության և խաղաղության հավերժական ճառագայթում, անհրաժեշտություն է դառնում Քրիստոսի Սուրբ ծննդյան լույսը, որը հոգևոր իմաստ ու բարոյական նպատակ է հաղորդում մարդու կյանքին:
Հայերս մեր ողջ պատմության ընթացքում հավատացել ենք Հիսուսի պատգամներով աշխարհը վերափոխելու, մարդու հոգին ազնվացնելու գաղափարներին ու այդպես էլ շարունակում ենք գալիք լավ օրերի երազանքներով ապրել։ Բայց ոչ միշտ են մեր երազանքներն իրականանում, երբ չարության որոմը բաժանարար գիծ է քաշում մարդկային հարաբերություններում ու հայտնվում ենք ներսի թե դրսի իշխողների մրցավազքում, շահերի բախման կիզակետում։
Օրինակը` հայրենիքից, տնից-տեղից զրկված արցախցիներիս անորոշ ճակատագիրը…
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը, ցանկանում մեզանից յուրաքանչյուրն ապրի իր հասանելիք ազնվագույն կյանքը, աշխարհին, անկուշտ տերերին հոգևոր սնունդ ցանկանանք, որ մոռանան նյութական քաղցը, ու խաղաղվի մարդկային կյանքը։
Միմյանց ավետենք. «Քրիստոս ծնվեց և հայտնվեցավ։ Մեզ և Ձեզ մեծ ավետիս»։
Ի պատասխան հնչի. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

20 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

2 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

3 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

4 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago