Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը


Այցելելով Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց ու խոսելով կրթության թեմայով՝ Փաշինյանը հանդես է եկել հերթական վիճելի հայտարարությամբ՝ պարզաբանելով, թե իր տեսանկյունից ինչ պետք է սովորել դպրոցում կամ դպրոցն ինչ պետք է սովորեցնի իր սաներին: «Կարծում եմ, որ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար: Ուրիշ բան, մեկը պիտի սովորի լավ ապրել որպես ֆիզիկոս, երկրորդը՝ որպես քիմիկոս, երրորդը՝ որպես մարզիչ, չորրորդը՝ որպես վարսահարդար, հինգերորդը՝ որպես գործարար, վեցերորդը՝ որպես կառավարիչ, բայց դպրոցի նպատակը, ամենակարևոր նպատակը մարդկանց սովորեցնելն է լավ ապրել, ինչպես լավ ապրել», – մասնավորապես՝ հայտարարել է վարչապետը:

Սա նոնսես է, քանի որ ամբողջությամբ հակասում է կրթության իրական նպատակներին հատկապես պատերազմող ժողովուդրների կամ երկրների պարագայում:
Ընդ որում ՝ Փաշինյանի բացահայտ ապազգային խոսքը հնչում է մի տարածաշրջանում, որտեղ գոյություն ունեցող երկրները կրթության հիմքում դրել են բոլորովին այլ գաղափարախոսություն, իսկ կոնկրետ Ադբեջանում բացահատ ֆաշիզմի քարոզ է գնում, որտեղ դպրոցներում սովորեցնում են, որ Երևանն ադրբեջանական է, որ հայերը երկվորներ են, որ իսկական ադրբեջանցին նա է, ով գոնե մի հայ է իր կյանքում սպանել:

Ինչո՞ւ Ալիևն իր մատաղ սերնդին չի սովորեցնում այն, ինչ՝ ՔՊ-ական իշխանությունը՝ հայաստանցիներին: Չի սովորեցնում, քանի որ մեծ Ադրբեջանի երազանք ունի: Իսկ ի՞նչ նպատակ ունի Փաշինյանը, որ բացահայտ հեդոնիզմ է քարոզում կործանման եզրին հայտնված երկրում:
Փաշինյանի նպատակը համընկնում է թշնամու նպատակների հետ. «Արևմտյան Արդբեջանի» հարցն է դրված սեղանին: Բնականաբար, եթե «Արևմտյան Ադրբեջանն» է Փաշինյանի նպատակը, ապա նրա քարոզը չի կարող տարօրինակ դիտվել. հայերին խոզ դարձնելու տեսանկյունից նրա քարոզն անթերի է:
Միայն թե խոզերին սկզբում չաղացնում, իսկ հետո մորթում են: Մեզ էլ է այդ նույն ճակատագիրը սպասվում: Իբր կրթության քարոզով հանդես եկող իշխող ընտանիքը (Աննա Հակոբյանը 2025-ը հայտարարել է կրթութան տարի) իրականում հանրությանը կրթում է ադրբեջանական ծրագրով՝ կարծելով, թե եթե այդպես վարվի, կարող է զսպել թուրքերին, ու նրանք չեն հարձակվի:
Եթե հայաստանյան դպրոցներն ուղղակի պետք է երեխաներին սովորեցնեն լավ ապրել, ապա ավելի լավ է՝ փակվեն, քանի որ լավ է անգրագետ սերունդ ունենալ, քան՝ ապազգային:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

20 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

2 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

3 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

4 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago