Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել:
Հազարավոր մարդիկ տարհանման ծանուցում են ստացել, հայտնում է CNN-ը:
Կրակը բռնկվել է Լոս Անջելեսի շրջանի հյուսիսային հատվածում գտնվող Քասթաիկ (Castaic) արվարձանում, որը հայտնի է իր չոր, խոտածածկ բլուրներով: Դա իր հերթին հրդեհի տարածման համար «կատարյալ» պայմաններ է ստեղծում:
Նշվում է, որ որևէ շինություն չի վնասվել:
Քասթաիկ համայնքը գտնվում է Սանտա Կլարիտա (Santa Clarita) քաղաքից մոտ 24 կմ հյուսիս-արևմուտք և սահմանակից է Լոս Անջելեսի ազգային անտառին:
Ըստ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունայի՝ տարածքի մոտ 31,000 բնակիչներ տարհանման հրամաններ են ստացել, մինչդեռ 23,000-ը՝ տարհանման նախազգուշացումներ:
Կրակի տարածման դեմ պայքարում է ավելի քան 4,000 հրշեջ, սակայն հրդեհը զսպելը դժվար է: Դրա տարածմանը նպաստում է նաև ուժեղ քամին, որը պահպանվելու է այսօր և վաղը:
Source: USAArmenia
Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…
Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…
Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…
Դավիթ Մնացականյան Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…