Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում


Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում Հայտարարելով, որ Արարատի հարցը հույժ ռազմավարական նշանակության հարց է՝ Նիկոլ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում փորձել է հիմնավորել կամ արդարացնել այն քաղաքականությունը, որը ՔՊ-ն է վարում ներկա ժամանակում:
Ըստ նրա՝ եթե մենք Արարատի նկարով գնանք ու ասենք՝ մեզ զենք տվեք, ոչ ոք մեզ զենք չի տալու, քանի որ ոչ ոք չի ուզում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ մտնել կոնֆլիկտի մեջ: Նիկոլ Փաշինյանը խորքային խնդիր է շոշափել ու արել պնդումներ, որոնք լրջագույն հարցերի տեղիք են տալիս:
Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ովքե՞ր են հրաժարվում Հայաստանին զենք վաճառել՝ խուսափելու Թուրքայի հետ խնդիրներից կամ ազդվելով Արարատի պատկերից:
Հայաստանին այսօր հիմնականում զենք են վաճառում Ֆրանսիան ու Հնդկաստանը՝ երկրներ, որոնց համար Թուրքիայի տարածքային ամբողջականությունը կամ պանթուրանական գաղափարախոսությունը բնավ առաջին պլանում չեն գտնվում, ընդհակառակը՝ նույն Հնդկաստանի համար պանթուրանական պրոյեկտը, որի գլխավոր աջակիցներից է Պակիստանը, էքզիստնեցիալ վտանգ է ներկայացնում: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա ակնհայտ է, որ եթե այդ երկիրը Թուրքիայից վախենար, Հայոց ցեղասպանությունը չէր ճանաչի ու դրան օրենքի ուժ չէր տա, Ադրբեջանի դեմ բացեիբաց դուրս չէր գա, Հայաստանին չէր պաշտպանի և այլն:
Մյուս կողմից՝ ողջ աշխարհը գիտի, թե ինչու է Արարատը հանդիսանում հայ ժողովրդի խորհրդանիշը և թե ինչպես եղավ, որ այն, երբևիցե չլինելով Օսմանան կայսրության մաս, հայտնվեց ժամանակակից Թուրքիայի տարածքում. Ցեղասպանության ու դրան հետևած հայտնի իրադարձությունների հետևանքով եղավ դա:
Բայց ո՞վ է ասել, որ անկախ Հայաստանը երբևիցե իր առաջ խնդիր է դրել՝ Արարատը զենքի ուժով հետ բերելու: Նախորդ տասնամյակներում ՀՀ-ն կառավարած որևիցե իշխանություն նման հարց չի բարձրացրել, այլ խոսք է գնացել ընդամենը Հայկական հարցի արդարացի ու լիարժեք լուծման մասին՝ իրավական ճանապարհով, իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հենց այդ խնդիրը լուծելուն էր միտված:
ՔՊ-ական իշխանությունը փաստացի հրաժարվեց դրանից, իսկ հիմա հրաժարվում է խորհրդանիշներից: Այսինքն՝ ստեղծում են թրքահայաստան, որտեղ ազգի խորհրդանիշ է դառալու ոչ թե Արարատը կամ Արագածը, այլ ասենք Էնվերի գլխարկը, և թող ոչ ոք չկասկածի, որ դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը համապատասխան հիմնավորումներ կբերի այնպես, ինչպես Արարատի ուրացման դեպքում է բերում՝ չպատասխանելով մեկ պարզ հարցի՝ բա ինչպե՞ս էր Հայաստանը շուրջ երեք տասնամյակ զինվում մի դեպքում, երբ չէր հրաժարվում Արարատից:
Փաշինյանի հիմնավորումները ծայրից ծայր հորինածին են, քանի որ Հայաստանի գլխին ոչնչացման վտանգը կախվել է ոչ թե Արարատի պատճառով, այլ այն քաղաքականության, որը վարում է ՔՊ-ն արդեն 7 տարի:
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ թուրքերը Երևանն են ուզում, իսկ Արարատի թեման ընդամենը խայծ է՝ մեզ ստորացնելու, նվաստացնելու, իսկ հետո ֆիզիկապես բնաջենջելու հաշվարկով բստրված: Նիկոլ Փաշինյանը հենց այս օրակարգն է սպասարկում՝ իշխանության դիմաց:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

7 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago