Չնայած Գյումրիում իշխանությունները պարտվեցին, սակայն հետընտրական ինտրիգը դեռ պահպանվում է, ինչը կապված է Մարտոն Գրիգորյանի լռությամբ: Չնայած նա խոստացել է, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, սակայն վերջ նական հայտարարություն չի արել՝ պարզեցնելու իրավիճակը՝ կապված Վարդան Ղուկասյանի ճակատագրի հետ, որն ընդդիմադիր թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքածն է, իսկ որպեսզի ՔՊ-ն իսկապես քաղաքապետ չունենա, Մարտուն Գրիգորյանը պետք է իր հավաքած ձայները տա Ղուկասյանին:
Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն է ներկայացրել Արթուր Վանեցյանը, որը համարվում է Մարտուն Գրիգորյանի հովանավորը: Մասնավոարպես՝ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նա հայտարարել է.«Ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու՝ կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք»:
Նկատենք, որ Վանեցյանի ու Մարտուն Գրիգորյանի կապն առավել քան էական է, քանի որ անկուսակցական Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի կազմում են Վանեցյանի «Հայրենիք» և Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան կուսակցությունները։ Միաժամանակ ուշագրավ է, որ Գրիգորյանը պատգամավոր է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում, իսկ դաշինքի առաջնորդը Սերժ Սարգսյանն է։ Ասել կուզի՝ Մարտուն Գրիգորյանը ոչ միայն Վանեցյանի, այլև Սերժ Սարգսյանի հետ սերտորեն աֆիլացվող ֆիգուր է։
Թե երբ կհնչի Գրիգորյանի հայտարարությունը, և ինչպիսին այն կլինի, կարելի է միայն կռահել, բայց ակնհայտ է, որ եթե հնչի այնպիսի հայտարարություն, որի արդյունքում այլևս քրեական վարույթի տակ հայտնված Վարդան Ղուկասյանը վերջնարդյունքում կարող է և չդառնալ քաղաքապետ, ապա առաջանալու են անպիսի հարցեր, որոնք կրելու են իսկապես գլոբալ բնույթ, քանի որ կասկածի տակ կարող է հայտնվել նույն Վանեցյանի՝ ընդդիմադիրի ունեցած համարումը՝ մարդ, որը Նիկոլ Փաշինյանի առաջին շրջանում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը:
Source: USAArmenia
Ղեկավար ղեկավարի հետևից․ Իրանը շարունակում է կորցնել Sat, 21 Mar 2026 12:30:13 +0400 Իսրայելի զինվորականները…
Չգործող եկեղեցին վերակառուցվել է ընտանիքի հոր՝ Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ Sat, 21 Mar 2026 12:27:27 +0400…
Ուղիղ. ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստը Sat, 21 Mar 2026 12:24:08 +0400 Latest news…
«Հրապարակ»․ Կոնդի բնակիչները Բուզանդի բնակիչների ճակատագրին կարժանանան Sat, 21 Mar 2026 12:15:16 +0400 Երեւանի ամենահին…
Այսօր էլ կարտոֆիլ են «խեղդում» Sat, 21 Mar 2026 12:11:38 +0400 Նիկոլ Փաշինյանն ու Ալեն…
ՔՊ-ում հասկացել են, որ ազդում են մարդկանց նյարդերի վրա. էլ ավտոբուսային պարեր չեն հրապարակի Sat,…