«Հրապարակ»․ Կոնդի բնակիչները Բուզանդի բնակիչների ճակատագրին կարժանանան

«Հրապարակ»․ Կոնդի բնակիչները Բուզանդի բնակիչների ճակատագրին կարժանանան

Sat, 21 Mar 2026 12:15:16 +0400


Երեւանի ամենահին թաղամասերից մեկի` Կոնդի բնակիչներից մի քանիսը «Հրապարակի» հետ զրույցում իրենց հուսահատությունն ու դժգոհությունն էին հայտնում օրվա իշխանություններից` պնդելով, որ իրենց հանում են իրենց տներից, բայց պատշաճ փոխհատուցում չեն տալիս` իրենց տունուտեղի, բիզնեսի դիմաց, ոչ էլ թողնում են, որ մարդիկ մնան` ապրեն:

Ֆրիկի փողոցում ապրող բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ տարիներով աշխատել, գումար է հավաքել, խանութ է ստեղծել, որպեսզի ծերության շեմին կարողանա մինիմալ ծախսերը հոգալ ու ապրել, սակայն այժմ իշխանություններն իրեն պատկանող առանձնատունը եւ խանութի տարածքը պետության գերակա շահ են ճանաչել եւ իրենց հանում են, որ տարածքը կառուցապատվի: Մեր զրուցակցի խոսքով` իշխանությունները դրդում են, որ կոնդեցիներն «այլ միջոցների» դիմեն եւ արդյունքում բանտ գնան: Մեր 61-ամյա զրուցակիցը, որ ծնված օրվանից ապրում է Կոնդում, մեզ հետ զրույցում ասում է. «Իշխանությունները մեկ քառակուսի մետրի համար առաջարկում են ընդամենը 640 հազար դրամ, բայց զավեշտալին գիտե՞ք, թե որն է․ 640 հազարով առնում են, 3,5 միլիոնով վաճառում: Ասում են, որ մեր տարածքում` տան ու խանութի տեղը ուզում են մեծ բիզնես կենտրոն սարքեն, չեմ հեռանալու ոչ մի տեղ, թող գան՝ ինձ սպանեն, զոռով հանեն, ինչ ուզում են, թող անեն, չեմ գնալու իմ տնից ոչ մի մետր էն կողմ: Սաղ կյանքս ներդրել եմ էս տան, էս ամեն ինչի վրա, չեմ հագել, չեմ կերել, զրկանքների եմ ենթարկվել, որ մի բանի տեր դառնամ, էսօր ինչ-որ մի անգրագետ եկել, ինձ ասում է` վեշերդ հավաքի գնա: Ասում եմ` լավ, գնանք, բայց պետք է բավարար չափով` համարժեք վճարեք, որ գնանք, էդ կոպեկները, որ տալիս եք, ես որտե՞ղ կարամ դրանով տուն առնեմ: Նույնիսկ Ապարան էդ գնով տուն չեմ կարա առնեմ, ես քաղաքի կենտրոնում ծնվել, մեծացել եմ, հիմա ինձ իմ տնից ո՞ւր եք քշում: Գնահատող որ կազմակերպությանը դիմում ենք, լսում են` Կոնդ, հրաժարվում են, ասում են` վախենում ենք, եթե պետության գերակա շահ ա ճանաչվել, կքաշվենք, որ խառնվենք էդ գործին։ Մինչեւ Եվրոպական դատարան դիմելու եմ, սենց չեմ թողնելու, թող մեկն ինձ իմ տարածքից համարձակվի վտարել»:

Այս ամենը շատ նման է Հյուսիսային պողոտայի կառուցապատման պատմություններին, երբ մարդկանց ուժով հանում էին տներից, եւ այս իշխանությունները դա մինչ օրս հիշեցնում եւ հանդիմանում են Ռոբերտ Քոչարյանին։
Մյուս կոնդեցին՝ քաղաքացի Ա. Կ.-ն, որը մեզ հետ զրույցում կիսվեց իր մտահոգություններով, պնդում է, որ իր 53 քմ տան համար պետությունն ընդամենը 2 միլիոն 300 հազար դրամ է խոստանում։ «Էդ գնով ես որտե՞ղ կարող եմ տուն սարքել: Առնվազն մի 20-30 միլիոն փող է պետք, որ կարողանամ 53 քառակուսի մետրանոց տուն սարքել, առը հա, թե դուրս կգանք, կա՛մ մեզ նորմալ վճարում են` մեր ունեցվածքի արժեքով, կա՛մ էլ ոչ մի տեղ չենք գնում, թող գան, մեզ զոռով հանեն մեր տներից, տեսնենք կարա՞ն»,- ասում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչու է միայն մի քանի ընտանիք պայքարում, ի վերջո՝ Կոնդը փոքր թաղամաս չէ, եւ բնակիչների թիվն էլ փոքր չէ, հարմարվե՞լ են մյուս կոնդեցիները, որ իրենք էլ արժանանալու են Հյուսիսային պողոտայի կամ Ֆիրդուսի բնակիչների ճակատագրին, տեղի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ շատերը համաձայնել են չնչին գումարներով պետությանը վաճառել իրենց տարածքները, քանի որ դրանք եղել են խիստ անմխիթար, հին վիճակում, քարուքանդ, նրանցից շատերն ուղղակի Կոնդի բնակիչ էլ չեն, ուղղակի Կոնդում տարածքներ են ունեցել եւ դրանք հեշտությամբ նվիրել են պետությանը` չնչին գումարների դիմաց, իսկ նրանք, ովքեր պայքարում են, մեծ կարողություններ ունեն, թանկարժեք առանձնատներ ու բիզնեսներ, այդ պատճառով էլ չեն ցանկանում իրենց տարիների կուտակածը կոպեկներով հանձնել պետությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը տժժում է

Անահիտ Ավանեսյանը տժժում է Mon, 18 May 2026 11:31:17 +0400 Latest news from Secure News…

2 րոպե ago

Հանրային պահանջ-խնդրանք՝ տեղափոխելու Գինու փառատոնի հունիսի 7-ի միջոցառումը

Հանրային պահանջ-խնդրանք՝ տեղափոխելու Գինու փառատոնի հունիսի 7-ի միջոցառումը Mon, 18 May 2026 11:24:21 +0400 Հանրային…

8 րոպե ago

Կիրառության մեջ է դրվելու հստակ ծրագիր․ Թաթոյանը հանդիպել է Միքայել Համբարձումյանի հետ

Կիրառության մեջ է դրվելու հստակ ծրագիր․ Թաթոյանը հանդիպել է Միքայել Համբարձումյանի հետ Mon, 18 May…

17 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացու թեժ կռիվը․ Փաշինյանն անցավ սպառնալիքների

Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացու թեժ կռիվը․ Փաշինյանն անցավ սպառնալիքների Mon, 18 May 2026 11:14:30 +0400…

18 րոպե ago

«Դուք փորձեցիք մեզ կզացնել», «Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու». լարված իրավիճակ՝ Արաբկիրում

«Դուք փորձեցիք մեզ կզացնել», «Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու». լարված իրավիճակ՝ Արաբկիրում…

32 րոպե ago

Էրեբունու բնակիչների աչքերում այսօր տեսնում էի հույս, հավատ․ Ծառուկյան

Էրեբունու բնակիչների աչքերում այսօր տեսնում էի հույս, հավատ․ Ծառուկյան Mon, 18 May 2026 10:45:28 +0400…

47 րոպե ago