Ապրիլի 24-ը տարվա այն օրն է, որը միավորում է ողջ հայությանն ընդանուր ցավի ու պահանջատիրութան ուժով: Համենայն դեպս՝ տասնամայակներ ի վեր հենց այդպես է եղել, տասնամյակներ ի վեր մարդիկ շնորհիվ այդ օրվա են նաև հասկացել, թե ինչ է այս աշխարհում հայ լինելը, ինչու չի կարելի հայերին սովորական մի ժողովուրդ համարել:
Հիմա, սակայն, լիովին այլ իրավիճակ է. մի կողմում «նոր» Հայաստանն է, ավելի ճիշտ՝ ժամանակի իշխանությունը, մյուսում՝ բովադակ հայ ժողովուրդը: Դժվար թե երբևիցե որևէ մեկը ենթադրեր, որ «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողի օրոք կարող է նման ողբերգական իրավիճակ ստեղծվել. ողբերգություն է, երբ երկրիդ ղեկավարը կոչ է անում հասկանալ, թե ինչու, ում մեղքով տեղի ունեցան 1914-18թթ.-ի իրադարձություններն Օսմանյան կայսրությունում՝ ակնարկելով, թե կատարվածում մեղքի իր հսկայական բաժինն ունեին նաև ցեղասպանվածները:
Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ որևիցե պետական միջոցառում նախատեսված չէ, իսկ թե ինչու, հասկանալի է. գործ ունենք կոլաբորիցիոնիստական իշխանության հետ, որը հայտարարում է, որ եթե մեզ «ճիշտ» չպահենք, կարող ենք կրկին ցեղասպանվել այս անգամ արդեն Արևելյան Հայաստանի տարածքում:
Կասեք՝ ցեղասպանություն 21-րդ դարո՞ւմ:
Բայց մի՞թե ցեղասպանության չենթարկվեցին արցախցիները Հայոց ցեղասպանությունը դատապարտած երկրների աչքի առաջ մի քանի օրում՝ ստիպված լինելով լքել իրենց ու իրենց նախնիների հայրենիքը: Ցեղասպանությունը պոզով-պոչո՞վ է լինում:
Բայց ինչո՞ւ, ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ: Թե ինչպես տեղի ունեցավ, տեսանք, իսկ «ինչո՞ւ»-ի պատասխանը շատ պարզ է՝ պատճառը ՔՊ-ական իշխանության վարած քաղաքականությունն էր հատկապես 2020-ից հետո, երբ ոչ միայն Արցախը հռչակվեց՝ Ադրբեջան, այլև Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դուրս եկավ արտաքին քաղաքականության օրակարգից ամբողջությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը սկսեց նկարագրել այն հնարավոր օգուտները, որ կարող են ստացվել Թուրքիայի հետ հարաբեությունների կարգավորման կամ ճանապարհների բացման շնորհիվ:
1915-ին տեղի ունեցածը, անկասկած, համազգային անհաղթահարելի ցավ է, բայց ոչ պակաս մեծ ցավ է պատճառում հայաստանյան իշխանությունների վարքը, որ ավելի շուտ սրբապղծություն է հիշեցնում ու աքսիոմատիկ ճշմարտության վերածում ՔՊ-ական իշխանությունից ազատվելու գոյութենական անհրաժեշտութան մասին թեզը:
Source: USAArmenia
Մի շարք երկրներ պնդում են՝ Իրանը խախտել է հրադադարը Wed, 08 Apr 2026 14:30:45 +0400…
Հայաստանի հետ հարաբերություններ, TRIPP. ի՞նչ է քննարկել Ալիևը ղազախ նախարարների հետ Wed, 08 Apr 2026…
Ստեփան Դեմիրճյանը հերքում է Wed, 08 Apr 2026 14:20:15 +0400 Այսօր ավելի վաղ` ԴՕԿ կուսակցության…
«Փնտրվում է սատանա թ․666, մականունը՝ Նիկոլ» Wed, 08 Apr 2026 14:18:59 +0400 Ի պաշտպանություն հոգևոր…
Բայրամովը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը Wed, 08 Apr 2026 14:13:02 +0400…
Խուճապային տրամադրություններ են Wed, 08 Apr 2026 14:11:46 +0400 «Պրն վարչապետը շատ բառերի իմաստը պարզապես…