Էդմոն Մարուքյանը այցելեցել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելուրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու

 


Այսօր այցելեցի Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ։ Տեղում կատարեցի նաև գրավոր ցավակցական գրառում, որի բովանդակությունը ներկայացնում եմ ստորև․

«Լուսավոր Հայաստան կուսակցությունը խորին ցավակցություն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը ցավալիորեն խլել է բազմաթիվ անմեղ մարդկանց կյանք և բազմաթիվ վիրավորների պատճառ դարձել։
Մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հղում զոհվածների ընտանիքներին՝ կիսելով նրանց անդառնալի կորստի ցավը։ Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ հույս հայտնելով, որ վիրավորները կկարողանան հնարավորինս շուտ և լիարժեք ապաքինվել։
Խաղաղություն, կայունություն և անվտանգություն ենք մաղթում ողջ տարածաշրջանի ժողովուրդներին։»
 Էդմոն Մարուքյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով