Թրամփը՝ Իրանին միջուկային հարված հասցնելու մասին

Թրամփը՝ Իրանին միջուկային հարված հասցնելու մասին

Fri, 24 Apr 2026 13:00:47 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Իրանի դեմ հակամարտությունում։
«Ինչո՞ւ պետք է ես դա անեմ: Ո՛չ, ես չեմ պատրաստվում դա անել: Ոչ մի երկիր միջուկային զենք չպետք է կիրառի»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Միջուկային զենքի վերաբերյալ լրագրողի հարցն ԱՄՆ առաջնորդն «հիմարություն» է անվանել։ Թրամփի գնահատմամբ՝ Իրանի ռազմական ներուժն արդեն իսկ թուլացած է սովորական սպառազինության միջոցներով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր «մի ամբողջ հին քաղաքակրթության կործանման» ռիսկի մասին, ինչը մի շարք մեկնաբաններ ընկալել էին որպես զանգվածային ոչնչացման զենքի հնարավոր կիրառման ակնարկ։ Ի թիվս այլոց, Թրամփը խոսել էր Իրանի առանցքային ենթակառուցվածքները, այդ թվում՝ էլեկտրակայաններն ու կամուրջները ոչնչացնելու պատրաստակամության մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ ուղին կընտրեն․ Չեղարկել ընտրությունները, կալանավորել ընդդիմության առաջնորդներին

Որ ուղին կընտրեն․ Չեղարկել ընտրությունները, կալանավորել ընդդիմության առաջնորդներին Thu, 21 May 2026 18:45:30 +0400 Ռուսալեզու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով