Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Հակաամերիկյան կոալիցիա են ձեւավորում

Հակաամերիկյան կոալիցիա են ձեւավորում

Tue, 02 Jun 2026 22:00:47 +0400


Իրանը սկսել է մասշտաբային քաղաքական արշավ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փորձելով միավորել Մերձավոր Արեւելքի երկրները՝ հակա-ամերիկյան դաշինքում։ Այս մասին հայտնում է Fox News պարբերականը։

Դա սկսվել է այն բանից հետո, երբ նախագահ Թրամփն առաջարկել է ընդլայնել այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերը»։ Լրատվամիջոցը հայտնում է, որ Թեհրանը փորձում է դիրքավորվել որպես ռեգիոնի նոր «շերիֆ» եւ միաժամանակ ճնշում է գործադրում Պարսից ծոցի ավազանի երկրների վրա, առաջարկելով ընտրել ամերիկյան անվտանգության համակարգի եւ «նոր իսլամական քաղաքակրթության» միջեւ։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն էլ, ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, ակտիվորեն առաջ է մղում 2020 թվականին կնքված «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման հարցը։ Վերջինս հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Էմիրաթների, Քաթարի, Պակիստանի, Եգիպտոսի, Հորդանանի եւ Բահրեյնի առաջնորդների հետ, քննարկելով այդ հարցը։ «Նոր իսլամական քաղաքակրթության» կոնցեպցիայի մասին պաշտոնապես հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մայիսի 26-ին հրապարակված իր ուղերձում։ այն ենթադրում է իսլամական երկրների համագործակցության նոր եւ ընդլայնված ֆորմատ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իլհամ Ալիեւը փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ»

Իլհամ Ալիեւը փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ» Thu, 17 Sep 2026 20:00:50 +0400 Սեպտեմբերի …