Միջոցառում, որը «երկունքի ցավերով» ծնվեց։ Ես այդ իրողության ականատեսը դարձա դեռևս ամիսներ առաջ մեր ընտանիքում, երբ դուստրս` Երևանի 152 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սոֆյա Սուրենովնան, նախաձեռնեց նախագծային աշխատանք։
Դպրոցական ծրագրով նախատեսված էր այն, բայց մտահղացումը ուսուցչուհու կողմից էր, որ կապված լինի այդ աշխատանքը մասնագիտության հետ։ Ու ես շուտով այդ «գործի» արարման անհանգիստ թրթիռների զարկերը լսեցի ուսուցչուհու և 7-րդ դասարանի 9 աշակերտների ու նրանց ծնողների` ինձ լսելի հեռավար ձայներում, նրանց գործողություններում, որ այցելություն էր թանգարան, ձեռագրերի փնտրտուք, արվեստագետների ընտրություն, շապիկների ձևավորում…
Պիտի ստեղծել «պրոդուկտ», վերջնարդյունք, որի ստեղծմանը ձեռնամուխ եղան նրանք ու հասան իրենց նպատակին։ Ինձ` որպես մանկավարժի, հետաքրքրեց այն, երբ մասնագիտական առումով ընդգրկված էին հայ և ռուս գրականության նվիրյալներ` Եղ. Չարենց, Վ. Տերյան, Դ. Դեմիրճյան, Հ. Սահյան, Ալ. Պուշկին, Մ. Լերմոնտով, Ս. Եսենին, Ա.Ախմատովա, Ա. Բլոկ և նկարիչ Մ. Սարյան։
Ցանկալի էր այդ միջոցառմանը մասնակցել, բայց չկարողացա, ուղղակի տեսա նկարները, տեսանյութերը ու հասկացա, որ առողջական խնդիրների պատճառով շատ բան եմ բաց թողել։ «Հեռվից հեռու» տպավորությունս բարձր էր, երբ «գրչի հետք» կար, դասականների ձեռագրերով սպիտակ շապիկներ, նրանց նկարներով ձևավորած դահլիճ, յուրաքանչյուր ձեռագիր բնորոշող գրքույկներով` հոգեբանական վերլուծություններով, որոնց ստեծման պատմությունը տեսանելի էր ուսուցչուհու և աշակերտների կողմից նկարահանված տեսահոլովակում։
Եզրափակելով խոսքս` հաստատ կարող եմ ասել, որ գրչի ուժի տեսանելիությամբ նախագծային աշխատանքը նպատակին էր հասել` գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ, շնորհակալական խոսքերով…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Գեղամ Նազարյանն էլ կողմ քվեարկեց աղմկահարույց նախագծին Tue, 07 Apr 2026 15:45:28 +0400 Ազգային ժողովն…
Սամվել Կարապետյանը այն ժամանակ մեզ զգուշացնում էր վերահաս աղետի մասին Tue, 07 Apr 2026 15:31:54…
Հարձակում՝ Իսրայելի հյուպատոսության վրա․ զոհեր կան, ոստիկան է տուժել Tue, 07 Apr 2026 15:30:50 +0400…
ՀՀ-ում դաշինքների անվանումների սահմանափակման մասին նախագիծն ընդունվեց Tue, 07 Apr 2026 15:20:10 +0400 Ազգային ժողովի…
Ուկրաինայի հետքերո՞վ. ինչ է սպասվում Փաշինյանին եւ Հայաստանին Tue, 07 Apr 2026 15:15:50 +0400 Նիկոլ…
Հիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ Tue, 07 Apr 2026 15:08:18 +0400…