Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak


Hraparak. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով, սակայն մերժում է ստացել, բայց նորից է փորձում՝ հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը՝ մինչեւ Հայաստան վերադառնալը։ Գրել ենք, որ Մակունցի ձախողումը սկսվել է նշանակման օրվանից, երբ հայ համայնքի հետ չկարողացավ լեզու գտնել։ Եվ առավել խորացավ այն ժամանակ, երբ Բայդեն-Թրամփ մրցապայքարի ժամանակ բացառապես Բայդենի թիմի հետ էր շփվում՝ վստահ, որ Քամալա Հարիսն է հաղթելու։ Եվս մի կիքս էլ տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Վենսի եւ Փաշինյանի հայտնի հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը տեղեկացել է, որ այդ կարճատեւ հանդիպումը ոչ թե Մակունցն է կազմակերպել, այլ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քուինը, բայց Մակունցը փորձել է սեփականացնել այդ «հաջողությունը»։
Հիմա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի «շնորհիվ» մեր հարաբերություններն այնքան են փչացել Թրամփի վարչակազմի հետ, որ ստիպված են կես միլիոն դոլար ծախսել՝ պրոֆեսիոնալ լոբբիստներ վարձել։ Իսկ Մակունցը, չնայած ջանքերին՝ գործուղումը երկարաձգելու, օգոստոսին հետ է կանչվում Հայաստան։ Մենք գրել էինք, որ այդ տեղի վրա աչք ունի ներկայիս սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն ասում են՝ Փաշինյանը փնտրում է հմուտ դիվանագետ՝ հասկանալով, որ ԱՄՆ վարչակարգի հետ աշխատանքն ամեն դիլետանտի խելքի բանը չէ։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Բամակցությունները կոորդինացնում է Մոջթաբա Խամենեին․ Իրանի ԱԳՆ

Բամակցությունները կոորդինացնում է Մոջթաբա Խամենեին․ Իրանի ԱԳՆ Fri, 08 May 2026 18:00:38 +0400 Իրանի ԱԳ…

3 րոպե ago

Խաղաղության էությունը․ Բագրատ Սրբազանը կալանավայրից ուղերձ է հղել

Խաղաղության էությունը․ Բագրատ Սրբազանը կալանավայրից ուղերձ է հղել Fri, 08 May 2026 17:59:44 +0400 Բագրատ…

4 րոպե ago

Ո՞վ էր հովանավորը

Ո՞վ էր հովանավորը Fri, 08 May 2026 17:45:07 +0400 Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ՀՀ վարչապետի…

18 րոպե ago

Բանավեճ Փաշինյանի և քաղաքացու միջև․ «Չեմ ուզում քարտեզը, հաջողություն»

Բանավեճ Փաշինյանի և քաղաքացու միջև․ «Չեմ ուզում քարտեզը, հաջողություն» Fri, 08 May 2026 17:44:38 +0400…

19 րոպե ago

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով Fri,…

42 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի մարզի ներկայացուցիչներին ձերբակալելու մտադրություն ունեն

«Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի մարզի ներկայացուցիչներին ձերբակալելու մտադրություն ունեն Fri, 08 May 2026 17:10:16 +0400 Այսօր…

53 րոպե ago