Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին


Երևանի Ավան վարչական շրջանի բացօթյա շուկայի տարածքում այսօր` ժամը 11-ի սահմաններում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ:
Միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ` 76 տարեկան մի կին։
Պարզվել է, որ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն, հայտնում են ՆԳՆ–ից։
Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են միջոցառումներ։

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Օրվա աստղագուշակ

Օրվա աստղագուշակ Sun, 15 Mar 2026 16:15:52 +0400 Խոյ Օրվա առաջին կեսին Խոյերին խորհուրդ է …