Ահավասիկ լրացավ հայտնի ու սիրված հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի (Ֆազ) մահվան տարելիցը: Չնայած ասում են՝ ժամանակը վերքերը բուժող ամենակատարյալ դեղամիջոցն է, բայց այս դեպքում փաստ է, որ նույնիսիկ ժամանակն ի զորու չեղավ՝ բուժելու այն բազմաթիվ մարդկանց խոցված սրտերը, որոնց հուշերում Սերգեյ Գրիգորյանը մնացել է որպես ձեռք մեկնող, արդարության համար պայքարող ու մարդկային բարձր արժեհամակարգ ունեցող անձնավարություն:
Սերգեյ Գրիգորյանն ավելին էր, քան պարզապես հեղինակությունը. նա իքննատիպ էր, նախևառաջ մեծատառով մարդ էր, ում կորստի հետևանքով առաջացած դատարկությունը դժվար կլինի լցնել: Ժամանակն անցնում է, բայց ցավը չի նվազում նույնիսկ նրա հետ որևէ ազգակցական կապ չունեցող մարդկանց սրտերում, ինչը զարմանալի չէ. Սերգեյ Գրիգորյանը մարդկային այն տեսակին էր պատկանում, որի տեղը լրացնել չի ստացվում և որևիցե պարագայում: Արդարև, նա իր ապրածով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի իսկական հայ տղամարդն ու իրական հեղինակությունը:
Թող լույս իջնի նրա շիրիմին ու թող Աստված լույսերի մեջ բնակեցնի բազմաթիվ մարդկանց օգնության ձեռք մեկնած ու օրհասական վիճակներից փրկած այս հայորդու հոգին:
Հիշեցնեք, որ Սերգեյ Գրիգորյանի (Ֆազ) սպանությունը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 11-ին:
oragir.news
Գայանե Մանուկյան
Լոս Անջելես
Source: USAArmenia
