Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին


Երևանի Ավան վարչական շրջանի բացօթյա շուկայի տարածքում այսօր` ժամը 11-ի սահմաններում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ:
Միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ` 76 տարեկան մի կին։
Պարզվել է, որ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն, հայտնում են ՆԳՆ–ից։
Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են միջոցառումներ։

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին

Նարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին …