Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ 

«Մեր տեղեկություններով, չնայած արտաքուստ Մայր Աթոռը քայլեր չի անում, առճակատման չի գնում, բայց պարզվում է պատրաստվում են Փաշինյանի գրոհին դիմակայել:
Մեր տեղեկություններով, Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա Մայր Աթոռի ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ  տրամաչափի տեսախցիկներով և նույնականացնել բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն Փաշինյանի կողմից առաջնորդվող Եկեղեցու «ասպատակությանը»:
Մայր Աթոռում մի ծրագիր են քննարկում, որը դեռ սաղմնային վիճակում է, բայց մոտավորապես այսպիսին է. որոշել եկեղեցու վրա հարձակման մասնակիցներին, հատ-հատ նույնականացնել դեմքերով, այնուհետև ճշտել նրանց բոլորի ընտանիքների անդամներին և հետագայում արգելել նրանց մուտքը եկեղեցիներ, վանքեր, նրանց համար չկատարել տարբեր ծեսեր` մկրտություն, պսակ, հոգեհանգստյան, թաղման կարգեր և այլն:
Սա թերևս այն Նզովքն ու Բանադրանքը կլինի, որի պահանջով հավատավոր մարդիկ այս օրերին հաճախ դիմում են եկեղեցուն:
Սա իհարկե կլինի շատ ծայրահեղ քայլ, բայց սրան կգնան, եթե Նիկոլական հրոսակներն արշավեն Էջմիածնի վրա և փորձեն ներխուժել Վեհարան»:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com
Tags: նրանց

Recent Posts

Ուժը քինախնդրության մեջ չէ, այլ մեծահոգության

Ուժը քինախնդրության մեջ չէ, այլ մեծահոգության Wed, 08 Jul 2026 13:15:41 +0400 Պատմությունը հիշում է…

14 րոպե ago

Անհարմար բան է ստացվել․ Մակրոնն ուզում էր համբուրել Էրդողանի կնոջ ձեռքը, բայց․․․ (տեսանյութ)

Անհարմար բան է ստացվել․ Մակրոնն ուզում էր համբուրել Էրդողանի կնոջ ձեռքը, բայց․․․ (տեսանյութ) Wed, 08…

29 րոպե ago

Ադրբեջանի տարածքն օգտագործվե՞լ է Իրանի դեմ հարձակման համար, թե՞ ոչ

Ադրբեջանի տարածքն օգտագործվե՞լ է Իրանի դեմ հարձակման համար, թե՞ ոչ Wed, 08 Jul 2026 12:50:37…

39 րոպե ago

«Ամեն ինչ նախապես որոշված է եղել». սկանդալային հայտարարություն

«Ամեն ինչ նախապես որոշված է եղել». սկանդալային հայտարարություն Wed, 08 Jul 2026 12:45:35 +0400 Եգիպտոսի…

44 րոպե ago

Էլի հեծանիվ են քշելու

Էլի հեծանիվ են քշելու Wed, 08 Jul 2026 12:37:27 +0400 Այս տարվա սեպտեմբերին նախատեսված «Tour…

53 րոպե ago

Խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ

Խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ Wed, 08 Jul 2026 12:33:23 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Շաքե…

57 րոպե ago