Հաշվի առնելով աշխարհահռչակ Նյու Յորքյան հայտնի երգչուհու Երևանյան համերգի հետ կապված տարբեր ասեկոսներն ու մեկնաբանությունները, հրապարակային դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան։
Այս հարցմամբ նաև ցանկանում եմ մշակույթ ձևավորել, վերջապես, դադարեցնել համացանցային բամբասանքները, իսկ պետական լիազոր մարմիններից պահանջել աշխատել օրենքով։
Հանրային տեղեկատվության ստացման գրավոր պահանջ
ՊԱՀԱՆՋ
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը և ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածը՝ հայցում եմ տրամադրել հետևյալ տեղեկությունները՝ կապված համացանցում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների հետ առ այն, որ հանրահայտ արտիստ Ջենիֆեր Լոպեսին հրավիրելու և նրա մասնակցությամբ համերգ կազմակերպելու համար պետական բյուջեից հատկացվել է զգալի գումար։
1. Տրամադրել պայմանագրերի պատճենները՝ կնքված երգչուհու կամ ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրները, վճարված գումարների չափը, նպատակային ծախսերը (օրինակ՝ թռիչք, հյուրանոց, հոնորար, կազմակերպչական ծախսեր և այլն)։
2. Տրամադրել տեղեկություն, թե արդյոք իրականացվել է մրցութային ընթացակարգ, եթե ոչ՝ ապա ինչ իրավական հիմքով է այն շրջանցվել։
3. Նշել, թե որ պետական մարմնի կողմից է կայացվել որոշում այս միջոցառման կազմակերպման վերաբերյալ, տրամադրել այդ որոշման պատճենը կամ հղումը։
4. Տրամադրել գնահատականներ կամ հաշվարկներ, թե որքան է կազմել այս միջոցառման արդյունքում ստացած կամ ակնկալվող տնտեսական օգուտը՝ զբոսաշրջության, հարկային մուտքերի կամ այլ ձևերով։
5. Հաստատել կամ հերքել՝ արդյոք միջոցառման կազմակերպումը իրականացվել է ՀՀ պետբյուջեի հաշվին, և նշել՝ որ բյուջետային ծրագրով կամ հոդվածով։
Հայցում եմ տեղեկատվությունը տրամադրել օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում։
Հարգանքով՝
Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան
Source: USAArmenia
Դատախազը 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ. Գ.-ի…
ՄԱԿ-ի գրասենյակի արձագանքը՝ կալանավորված, հացադուլավոր Արտուր Օսիպյանի գործին Tue, 09 Jun 2026 23:45:24 +0400 ՄԱԿ-ի…
Գոհար Մելոյանը հրավիրում է մամլո ասուլիսի Tue, 09 Jun 2026 23:44:46 +0400 Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ.…
Հռոմի Պապին ձիթենու ծառ են նվիրել Tue, 09 Jun 2026 23:30:29 +0400 Իսպանիայի վարչապետ Պեդրո…
Ողբերգական վթարից մահացածները Գևորգ Փարսյանի տեղակալն էր՝ իր ընտանիքով Tue, 09 Jun 2026 23:23:45 +0400…
Գրիգորյանի ցույց տված սրտիկն իրեն չփրկեց Tue, 09 Jun 2026 23:15:05 +0400 Ընտրությունների արդյունքներից որոշ…