«Հրապարակ»․ Այդ ո՞ր հաղթանակն եք նշում

«Հրապարակ»․ Այդ ո՞ր հաղթանակն եք նշում

Wed, 01 Jul 2026 08:15:00 +0400


Հունիսի 21-ին ՔՊ կուսակցության Իջեւանի տարածքային կառույցի անդամներն Իջեւանի «Քարվանասարա» ռեստորանում նշել են հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը։

Իջեւանի բնակչուհի Լիլիթ Խաչատրյանը հունիսի 22-ին Ֆեյսբուքի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ 16 տարեկաններն են՝ Թաթայի հայտնի երգի հնչյունների ներքո ուրախ պարում են, եւ գրել է․ «Նշում ենք մեր հաղթանակը»։

Ադրբեջանցիները գրավել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված Տավուշից, Բաքվում հայ գերիներն են խոշտանգվում, Կիրանցի հողերը սահմանազատումով հանձնել են Ադրբեջանին, իսկ Տավուշի այն հողերը, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ որը Կիրանցը հանձնելու օրերին խոստանում էին շուտով հետ ստանալ` չեն ստացել, բայց անզուսպ նշում են ՔՊ-ի հաղթանակը, որը, շատերի կարծիքով, հաղթանակ էլ չէ, այլ կեղծիքով, շանտաժով ու բռնությամբ կորզված արդյունք: Եվ անգամ այդքան ջանքերից ու ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելուց հետո էլ ընտրողների կեսից ավելին մերժել է իշխող կուսակցությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է

Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է Tue, 13 Oct 2026 18:17:16 +0400 Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ…

8 րոպե ago

Տնտեսագիտական համալսարանը կոչ է անում միանալ Աննա Հակոբյանին

Տնտեսագիտական համալսարանը կոչ է անում միանալ Աննա Հակոբյանին Tue, 13 Oct 2026 18:15:41 +0400 Հայաստանի…

9 րոպե ago

«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ

«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Tue, 13 Oct…

15 րոպե ago

Նա առաջին հերթին մարդ էր, հետո՝ երաժիշտ

Նա առաջին հերթին մարդ էր, հետո՝ երաժիշտ Tue, 13 Oct 2026 17:53:23 +0400 Հոկտեմբերի 12-ը…

32 րոպե ago

«Կարինը» վաղուց արդեն ոչ միայն ուղղակի երգի-պարի խումբ է, այլև համայնք». Անի Գինոսյան

«Կարինը» վաղուց արդեն ոչ միայն ուղղակի երգի-պարի խումբ է, այլև համայնք». Անի Գինոսյան Tue, 13…

40 րոպե ago

ՔՊ-ն փակ նիստ է գումարում

ՔՊ-ն փակ նիստ է գումարում Tue, 13 Oct 2026 17:44:09 +0400 Մեր տեղեկություններով` քիչ անց…

41 րոպե ago