Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Thu, 05 Nov 2026 23:07:56 +0400


Քիմ Քարդաշյանը քննադատությունների ալիքի տակ է հայտնվել X սոցիալական ցանցում գրառում անելուց հետո, որը օգտատերերը մեկնաբանել են որպես ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի տոնակատարություն: Ռեալիթի շոուի 46-ամյա աստղի երկարամյա բարեկամությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ ծառայել է որպես ծաղրի հիմք:

Երեքշաբթի օրվա ընտրություններից հետո դեմոկրատները մեծամասնություն են ստացել և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում: Հաջորդ առավոտյան Քարդաշյանը կարճ հաղորդագրություն է հրապարակել. «Բարի լույս, Ամերիկա»:

Իրականում, աստղը հայտնվել է ABC-ի Good Morning America հաղորդման եթերում՝ գովազդելով իր «Ամեն ինչ արդար է» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը: Սակայն համատեքստի բացակայությունը ստիպել է որոշ օգտատերերի ենթադրել է, որ նա շնորհավորում է դեմոկրատներին քաղաքական հաջողության համար:

Բացասական արձագանքը չի ուշացել: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են հիշեցնել Քարդաշյանին իր և Իվանկա Թրամփի բարեկամության մասին:

«Հետաքրքիր է, թե նա սա հրապարակել է նախքան, թե՞ հետո, երբ հարցրել է, թե ինչպես է իր լավագույն ընկերուհի Իվանկան»,- հեգնանքով գրել է մեկնաբաններից մեկը: «Ի՞նչ է կատարվում։ Անհեթեթ է, թե որքան անհաջողակ ես հանրության տրամադրությունը կարդալու հարցում», – զայրացել է մեկ ուրիշը։

«Դու հիանալի տեսք ունես, բայց մենք գիտենք, որ դու ՄԱԳԱ ես», – ավելացրել է երրորդը՝ ակնարկելով Դոնալդ Թրամփի շարժումը։

Մեկ այլ օգտատեր հրապարակել է Քարդաշյանի լուսանկարը ԱՄՆ նախագահի հետ և մեկնաբանել. «Մենք ոչինչ չենք մոռացել, սիրելիս»։

Քիմ Քարդաշյանի և Իվանկա Թրամփի հարաբերությունները հատկապես սերտացել են վերջին տարիներին։ Ռեալիթի շոուի աստղը բազմիցս հրապարակայնորեն ջերմորեն խոսել է իր ընկերոջ մասին, և նրանց բարեկամությունը մեծապես ամրապնդվել է քրեական արդարադատության բարեփոխումների վրա համատեղ աշխատանքի շնորհիվ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում Sat, 28 Nov 2026 01:00:35 +0400 Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե…

4 ժամ ago

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են Sat, 28 Nov 2026 00:30:18 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ դերասաններ Բրեդ Փիթն…

5 ժամ ago

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի Fri, 27 Nov 2026 23:55:54 +0400 ԱՄՆ Կապի ֆեդերալ հանձնաժողովը արտոնագիր է…

6 ժամ ago

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին Fri, 27 Nov 2026 23:45:02 +0400 Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի…

6 ժամ ago

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության Fri, 27 Nov 2026 23:30:18 +0400 Կատալոնական «Բարսելոնայի»…

6 ժամ ago

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին Fri, 27 Nov 2026 23:15:38 +0400 Աննա Հակոբյանի ակտիվացումը շատերի…

6 ժամ ago