«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է

«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է

Wed, 01 Jul 2026 08:45:10 +0400


Մինչ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում վիճարկում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, իշխանական թիմը շտապում է դեռեւս չձեւավորված խորհրդարանի ղեկավար կազմ «ընտրել» հենց «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը խորհրդարանի խոսնակի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝ Վահագն Ալեքսանյանին եւ Հայկ Կոնջորյանին, վերջինը նաեւ ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։ Առաջիկա օրերին էլ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավար կընտրի։

Երեկվա դրությամբ խմբակցության ղեկավարի պաշտոնին առաջադրվել էր Արուսյակ Մանավազյանը, որը ներկայում կուսակցության աշխատակազմի ղեկավարն է` Փաշինյանի աչքն ու ականջը խմբակցությունում, ինչպես նաեւ՝ ֆինանսները տնօրինողը: Մանավազյանը երկար տարիներ եղել է «Հայկական ժամանակի» եւ Փաշինյանի տպարանի գլխավոր հաշվապահը, ապա՝ կառավարական առանձնատների տնօրենը եւ հիմա էլ, ըստ լուրերի, մասնակցում է Փաշինյանի ընտանեկան ֆինանսական շարժերին: Սակայն իշխանական թիմում կարծում են, որ Փաշինյանի ֆավորիտն այս պաշտոնի համար նրա անգլերենի նախկին ուսուցչուհին` ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, որին ընտրություններից առաջ անգամ ԱԺ նախագահի պաշտոնի համար էին դիտարկում, սակայն այդ պաշտոնը, նաեւ դրսից եկած պահանջով, հանձնվելու է Ռուբեն Ռուբինյանին: Թիմում վստահ են, որ Ռուբինյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցում բացառապես արտաքին գործոնն է դերակատարում ունեցել։ Հակառակ դեպքում Փաշինյանն Ալեն Սիմոնյանին «այսպես նագլի չէր գցի»՝ կարծում են թիմակիցները, եւ, նրանց կարծիքով` ծույլ եւ անհավասարակշիռ Ռուբինյանին առաջ չէր մղի: Հատկապես որ Սիմոնյանը, ըստ թիմակիցների, ոչ միայն անձնուրաց ծառայել է Փաշինյանին ու թիմին, այլեւ բալանսավորված արտաքին հարաբերությունների կողմնակից է: Չնայած` Փաշինյանի պասով պարբերաբար կսմիթներ է ուղղել ՌԴ-ի հասցեին, բայց ընդունելի անձ էր ռուս գործընկերների համար։ Մինչդեռ Ռուբինյանը դառնալու է թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկուն եւ ակնհայտ ռուսաֆոբ է։
Ոմանք հիշում են, որ 2018 թ. իշխանափոխությանը հաջորդած խորհրդարանական առաջին ընտրություններից հետո, երբ իշխող թիմը կրկին խորհրդարանական պաշտոններ բաշխելու գործընթացի մեջ է եղել, վարչության նիստում Տիգրան Ավինյանը բարձր պաշտոններից մեկի համար առաջարկել է Ռուբեն Ռուբինյանին, սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը չի թաքցրել նրա նկատմամբ իր վերաբերմունքը եւ մի արտահայտություն է արել, թե Ռուբինյանը 6-7 ամիս արտաքին գործերի փոխնախարար էր, ի՞նչ է արել, որ էս մարդուն ուզում եք ավելի բարձր պաշտոնի կարգել: Այսինքն, գրեթե ուղիղ տեքստով ասել է, որ Ռուբինյանն աշխատող չէ եւ չի կարող ղեկավար, պատասխանատու պաշտոն զբաղեցնել։

Իհարկե, 18-ից ի վեր շատ բան է փոխվել, եւ շատ հարցերում է Փաշինյանը փոխել իր դիրքորոշումը, բայց թիմում վստահ են, որ Ռուբինյանի հարցում դիրքորոշման փոփոխությունը բացառապես արտաքին ազդեցությամբ է պայմանավորված: Նույն հանգամանքով են ՔՊ-ում պայմանավորում նաեւ խմբակցության ղեկավարի նշանակումը, որ դա լինելու է ամերիկյան քաղաքականության կրող Մակունցը, թեպետ թիմում նրա դեմ մեծ հակաքարոզչություն է գնում։

ՔՊ-ում նաեւ վստահ են, որ Ալեն Սիմոնյանը շարքային պատգամավորի կարգավիճակով չի գնա խորհրդարան, նախ՝ անչափ վիրավորած է թիմից ու Փաշինյանից եւ վարչությունում ընտրություններից հետո էլ չի կարողացել թաքցնել զգացմունքները ու արագ դուրս է եկել ՔՊ գրասենյակից՝ թիմակիցների կողմը նետելով, որ «լավ էլ անկեղծ են»: Երկրորդ․ նա խորհրդարանի առաջին խոսնակն է, որ ամբողջ ժամկետ պաշտոնավարել է, ուստի պետությունը պարտավոր է ապահովել իր անվտանգությունը, նա «ախրանայով» դժվար թե գա, նստի շարքային պատգամավորի աթոռին, իսկ եթե գա, ապա դա կլինի միայն Փաշինյանի կոշտ պարտադրանքով ու ինչ-որ խոստմամբ։

Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների ընտրությանը, ապա, ըստ ամենայնի, դա կթողնվի խմբակցությանը, չնայած էլի Փաշինյանը կհրահանգավորի։ Խոսակցությունների համաձայն, Արուսյակ Ջուլհակյանը, Բաբկեն Թունյանը կշարունակեն ղեկավարել պետաիրավական եւ տնտեսական հանձնաժողովները, իսկ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը հնարավոր է Անդրանիկ Քոչարյանից վերցնեն` տան Արմեն Խաչատրյանին։ Ընդդիմությանն էլ կզիջեն այն հանձնաժողովները, որոնք նախորդ խորհրդարանում էին զիջել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա

«Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա Thu, 05 Nov 2026 22:30:55 +0400 Ռուսաստանի…

2 րոպե ago

Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից

Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից Thu, 05 Nov 2026 22:23:29…

10 րոպե ago

Արսեն Ոսկանյանը նոր պաշտոնի է նշանակվել

Արսեն Ոսկանյանը նոր պաշտոնի է նշանակվել Thu, 05 Nov 2026 22:21:35 +0400 Արսեն Ոսկանյանը նշանակվել…

12 րոպե ago

Արամ Մելիքյանը հայտնել է հայրիկի առողջական խնդրի մասին

Արամ Մելիքյանը հայտնել է հայրիկի առողջական խնդրի մասին Thu, 05 Nov 2026 22:15:29 +0400 Արամ…

18 րոպե ago

Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ

Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Thu, 05 Nov 2026…

29 րոպե ago

Էյֆելյան աշտարակը փակվել է․ որն է պատճառը

Էյֆելյան աշտարակը փակվել է․ որն է պատճառը Thu, 05 Nov 2026 22:00:00 +0400 Ֆրանսիայում անցկացվող…

33 րոպե ago