ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, եւ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանքը։ Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա փաստաբան Գեղամ Հակոբյանից․ վերջինս հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ հայտնել չի կարող։
Հայտնել էինք, որ անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբոր ձերբակալման դեպքով։ Նարեկ Մկրտչյանի եղբայրը երեկվա դրությամբ շարունակում էր մնալ ձերբակալված։ Քննչական կոմիտեն որոշում պետք է կայացնի, եւ ահա՝ կայացրեց։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն Փարաքարում հավաքագրման գործընթացում է ներգրավված եղել։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր անվան շուրջ ապօրինի զենքի գործով օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք եղել են բավականին ուշագրավ։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պարզվել է, որ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայից փախուստի դիմած անձը Փարաքարի բնակիչ Հրանտ Սարգսյանն է, որին իրավապահները դեռ փնտրում են։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը։
ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։
Source: USAArmenia
Պուտինի գլխավոր համախոհն ու աշակերտը հենց Փաշինյանն է․ Աբրահամյան Sun, 03 May 2026 14:21:19 +0400…
Ռուբեն Ռուբինյան, դուք եք ֆինանսավորում «Հրապարակին». ես հատուկ եմ ՔՊ-ի հետ կնքել այդ թանկ պայմանագիրը.…
Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Sun, 03…
Ասեմ՝ որն է հիմնական նպատակը Sun, 03 May 2026 14:00:55 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում…
Մեկ միլիոն դոլարանոց համերգն ու Մակրոնի «լավությունը» Գյումրիին Sun, 03 May 2026 13:45:54 +0400 Գյումրին…
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ Sun, 03 May 2026 13:35:55 +0400…