«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արսեն Թորոսյանը, որն առողջապահության ոլորտը ձախողելուց հետո մանդատ ստացավ եւ լքեց գործադիրը, հիմա էլ մանդատը դրել է, եւ դառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ իր շուրջն է հավաքում ոլորտն իր հետ ձախողած տեղակալին։

Բացենք չակերտները եւ ասենք, որ ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) եզրույթը մերժած ՔՊ-ականը երեկ Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակեց Արտյոմ Սմբատյանին։
Արտյոմ Սմբատյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն ու բարեկամն է, որը առողջապահության փոխնախարար է եղել հենց Թորոսյանի օրոք։ Սմբատյանը նաեւ նախկինում զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։
Հիմա էլ Թորոսյանի կադրային ջարդը կարծես թե համալրվում է ծանոթներով, բարեկամներով եւ սանիկներով։
Հարկ է նշել, որ հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները, եւ անկազմակերպվածության պատճառով խլվեցին կյանքեր»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Արտակարգ իրավիճակ` Նոր Նորքի անձնագրայինում. Հինգ տասնյակից ավելի մարդ չի կարողացել ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնել

Արտակարգ իրավիճակ` Նոր Նորքի անձնագրայինում. Հինգ տասնյակից ավելի մարդ չի կարողացել ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնել…

14 րոպե ago

«Հայաստանի օր»՝ ֆրանսիական Կլամար քաղաքում

«Հայաստանի օր»՝ ֆրանսիական Կլամար քաղաքում Mon, 25 May 2026 20:00:33 +0400 Մայիսի 23-ին Փարիզի մերձակա…

29 րոպե ago

Էլ չգիտեն ինչ անեն, որ իրենց «ստրուկը» վերընտրվի

Էլ չգիտեն ինչ անեն, որ իրենց «ստրուկը» վերընտրվի Mon, 25 May 2026 20:00:23 +0400 Latest…

29 րոպե ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Mon, 25 May 2026 19:45:21 +0400 Մայիսի 25-ին…

44 րոպե ago

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մերժել են

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մերժել են Mon, 25 May 2026 19:30:49 +0400 Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան,…

59 րոպե ago