Ալեն Սիմոնյանը հայտնվել է բավական ծանր վիճակում սեփական քաղաքական թիմի ներսում:
Այս իրավիճակը կարելի է դիտարկել որպես ՔՊ-ի ներսում աճող ներքին ճեղքվածքների արտահայտություն, որոնք կարող են ավելի տեսանելի դառնալ սպասվող ընտրությունների նախաշեմին։ Անդրանիկ Քոչարյանի, Արփի Դավոյանի և Ալեն Սիմոնյանի միջև լարվածությունը, իսկ հիմա նաև Հայկ Սարգսյանի հետ բախումը ցույց են տալիս, որ իշխող թիմում տարբեր խմբեր փորձում են ամրապնդել դիրքերը և վերահսկել որոշումների կայացման առանցքային ուղղությունները։ Բուքմեյքերական ընկերությունների շուրջ վեճը կարող է դառնալ ոչ միայն ներքին, այլև հանրային վստահության խնդրի աղբյուր, իսկ Փաշինյանի կողմից Հայկ Սարգսյանի պաշտպանությունը կարող է ընկալվել որպես ազդակ, որ վարչապետը պատրաստ է կանգնել որոշ պատգամավորների կողքին նույնիսկ ԱԺ նախագահի հետ հակասության գնով։ Սա կարող է թուլացնել Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում,ավելին՝ հարցականի տակ դնել նրա քաղաքկան ապագան՝ հատկապես հաշվի առնելով շրջանառվող այն լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայկ Կոնջորյանին դարձնել ԱԺ նախագահ այն դեպքում,եթե ՔՊ-ի վերարատադրությունը հաջողվի։
Մյուս կողմից՝ նման հրապարակային կամ կիսահրապարակային հակասությունները կարող են ընդդիմությանը տալ լրացուցիչ դիվիդենտներ. եթե ընտրողը տեսնում է, որ իշխող թիմում կան շահերի բախումներ և ներքին կռիվներ՝ պայմանավորված նեղանձնային շահի գործոնով, դա կարող է նվազեցնել վստահությունը և մոբիլիզացնել դժգոհ էլեկտորատին։ Ներքին հակասությունները կարող են ազդել հատկապես այն հարցի վրա, թե ովքեր կմտնեն ընտրական ցուցակներ, և ինչպիսի բալանս կձևավորվի ՔՊ-ում։ Գուցե նույն Ալեն Սիմոնյանն այլևս չհայտնվի բաղձալի ցուցակում՝ հաշվի առնելով նրա սկանդալային կերպարը, ոչ ոք չի մոռացել՝ ինչպես է նա թքում…
Source: USAArmenia
Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին. քաղաքագետ Sun, 05 Apr 2026 10:30:33 +0400 Քաղաքագետ Հակոբ…
Իրաքում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի Sun, 05 Apr…
Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը Sun, 05 Apr 2026 10:12:05 +0400 Մահացել է…
Դու պետությունը չես․ սևեռումներդ հակապետական են և անառողջ․ Լիլիթ Գալստյան Sun, 05 Apr 2026 10:00:04…
Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան Sun, 05…
Բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Sun, 05 Apr 2026 09:30:30 +0400 Ապրիլի…