Նիկոլ Փաշինյանը վերջ դրեց Սասուն Միքայելյանի կարիերային

ՔՊ 7-րդ համաժողովը ճակատագրական է դարձել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի համար. վարչության նոր կազմում նա տեղ չի գտել:

Հիշեցնքնենք, որ Միքայելյանը ՔՊ վարչության անդամ է եղել մի քանի տարի։ Նա վարչության կազմում էր առնվազն 2019 թ․ համագումարից հետո և վերընտրվել էր նաև 2021 թ․ 6-րդ համաժողովում:
Տեղի ունեցածը կարող է վկայել այն մասին, որ կուսակացության ներսում տեղի է ունենում ուժերի վերաբաշխում: ՔՊ-ն վերջին համաժողովում ակնհայտորեն թարմացրել է իր ղեկավար կազմը՝ ընդգրկելով նոր դեմքեր և դուրս թողնելով մի շարք հին, բայց հայտնի գործիչների։ Սա կարող է նշանակել, որ կուսակցությունը փորձում է նվազեցնել որոշ ավանդական, երբեմն ավելի ինքնուրույն դիրք ունեցող գործիչների ազդեցությունը և կենտրոնացնել վերահսկողությունը ավելի նեղ, առաջնորդին մոտ շրջանակի ձեռքում՝ չնայած Սասուն Միքյալեյանին համարել ինքնուրույն, դժվար կլինի. սեփական որդու կարիերայի աճի համար նա պրակտիկորեն ոչինչ չի խնայել:
Մյուս կողմից՝ Սասուն Միքայելյանը, որպես ԵԿՄ նախագահ, ունի ռազմական-հայրենասիրական հստակ իմիջ՝ չնայած այն հանգամանքին, որ նրան դժվար է այսօր հայրենասեր համարել. ՔՊ-ում առհասարակ չկան հայրենասերներ, բացի դա բոլորն են հիշում Սասունին 44-օրյայի օրերին, պատերազմից հետո նրա արած հայտարարություններն ու գործադրած ջանքերը՝ որևիցե կերպ չհակադրվելու Փաշինյանի թրքահաճո օրակարգին։ Նրա դուրս մնալը կարող է վկայել, որ կուսակցությունը փորձում է թուրք-ադրբեջանական տանդեմի համար ավելի ընկալելի դեմք ձեռք բերել «խաղաղության օրակարգ» կոչվածի համատեքստում, ավելին՝ կան տեղեկություններ, որ իշխանություններն անգամ մտադիր են ԵԿՄ-ն ցրել, այն վերածել շարքային ՀԿ-ի՝ զբաղվելու բացառապես այն հումանիտար հարցերով, որոնք առաջացել են պատերազմից հետո ու մնացել չլուծված:
Բոլոր դեպքերում Միքայելյանի կարիքն այլևս չի զգացվում կամ էականորեն նվազել է ՔՊ-ում, ուստի շատ հավանական է, որ 2026-ի խորհրդարանում նա առհասարակ տեղ չգտնի, ՔՊ-ի ցուցակից դուրս թողնվի:
Իսկ ինչպիսի՞ ազեցություն կունենա այս ամենը նրա որդու վրա, կշարունակի՞ քաղաքապետ մնալ, թե՞ էջմիածնեցի Դինուլիկի ճակատագրին կարժանանա՝ չխախտելով ժանրի կանոնները…

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Հրաձգության հետեւանքով ռեփեր է վիրավորվել

Հրաձգության հետեւանքով ռեփեր է վիրավորվել Tue, 07 Apr 2026 17:30:22 +0400 Ամերիկացի ռեփեր Offset-ը, իրական…

17 րոպե ago

Տավուշում հանրակրթական 18 դպրոց փայտով է ջեռուցվում

Տավուշում հանրակրթական 18 դպրոց փայտով է ջեռուցվում Tue, 07 Apr 2026 17:25:33 +0400 Տավուշի մարզպետի…

22 րոպե ago

Աննորմալ մտածողության դրսեւորումը

Աննորմալ մտածողության դրսեւորումը Tue, 07 Apr 2026 17:15:07 +0400 Այս կիրակի ԵՄ անդամ Հունգարիայում խորհրդարանական…

33 րոպե ago

ԱԳԼՃԿ-ում գազի բալոնի պայթյունից վիրավոր կա

ԱԳԼՃԿ-ում գազի բալոնի պայթյունից վիրավոր կա Tue, 07 Apr 2026 17:03:36 +0400 Ապրիլի 6-ի երեկոյան…

44 րոպե ago

Թրամփը հաշտությու՞ն է խնդրում Իրանից․ ուշագրավ մանրամասներ

Թրամփը հաշտությու՞ն է խնդրում Իրանից․ ուշագրավ մանրամասներ Tue, 07 Apr 2026 17:00:55 +0400 ԱՄՆ նախագահ…

47 րոպե ago

Անուն զեղչելով ո՞ւր եք հասնելու

Անուն զեղչելով ո՞ւր եք հասնելու Tue, 07 Apr 2026 16:45:48 +0400 Հարցնում եք՝ ինչո՞ւ են…

1 ժամ ago