Էջմիածնեցի Դինուլիկի արկածնեը չեն ավարտվում

«Հետքը» տեղեկություն է հրապարակել այն մասին, թե ինչպես են Էջմիածնի ներկա ու նախկին համայնքապետերը, ձեռք ձեռքի տված, հովանավորում կապարակնքված լցակայանը:

Նախապատմությունը հետևյալն է՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը նրան գրությամբ տեղեկացրել է ապօրինի լցակայանի աշխատանքները դադարեցնելու և դրա օրինականության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին։ Ի պատասխան տեսչական մարմնի պահանջի՝ Դիանա Գասպարյանը վարչական վարույթ է հարուցել և որոշում կայացրել՝ քանդել (ապամոնտաժել) համայնքային հողի վրա ապօրինի տեղադրված լցասյունակները։ Սակայն այս որոշման մեջ նա չի նշել իրավախախտում կատարողի ինքնությունը։Ոչ մի տույժ կամ տուգանք չի սահմանել՝ ո՛չ ապօրինի հողազավթման, ո՛չ էլ ինքնակամ շինության համար։ Պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ առաջ Գասպարյանը կայացրել է մեկ այլ՝ հակասական որոշում, որը վերաբերում էր ոչ թե լցակայանի սեփականատիրոջը, այլ նրա որդուն։ Այս որոշման մեջ նշվել է, թե իբր լցասյունակներն արդեն ապամոնտաժվել են (դեռևս ապրիլի 11-ին, ինչը հակասում է ապրիլի 16-ի՝ ապամոնտաժելու մասին որոշմանը)։ Արդյունքում իրավախախտի նկատմամբ կիրառվել է միայն «նախազգուշացում»։
Համայնքապետարանը դեռ 2022 թվականից տեղյակ է եղել լցակայանի խախտումների մասին, սակայն այն ժամանակ էլ Գասպարյանը բավարարվել է միայն նախազգուշացում հայտարարելով՝ հաշվի առնելով «մեղավորի անկեղծ զղջումը»։ Այսպիսով՝ Դիանա Գասպարյանին տեղյակ է եղել խնդրի մասին, սակայն վճռական քայլեր չի ձեռնարկել, կայացրել է հակասական և մեղմ որոշումներ՝ առանց իրավախախտին պատշաճ պատասխանատվության ենթարկելու, և նրա՝ ապամոնտաժման մասին «անհապաղ» որոշումն այդպես էլ կյանքի չի կոչվել իր պաշտոնավարման ընթացքում։
Այսպիսով՝ Դինուլիկը հերթական անգամ հայտնվել է քննադատության թիրախում՝ չնայած տևական ժամանակ է հեռացվել է պաշտոնից, չի աշխատում: Հրապարակումը մերկացրել է տեղական իշխանության անգործությունն ու հովանավորչությունը,որ մշտապես բնորոշ է եղել Դինուլիկի աշխատելկաոճին։ Փաստերը վկայում են մի օրինաչափության մասին՝ համայնքի շահը զիջում է անհատական կամ խմբային շահերին, իսկ օրենքի պահանջը վերածվում է ձևական ընթացակարգերի,երբ խոսք է գնում Դինուլիկի պաշտոնավրման շրջանի մասին։
Դինուլիկի կայացրած որոշումները կրել են կիսատ-պռատ և հակասական բնույթ։ Ապօրինի լցասյունակները քանդելու մասին որոշում կայացնելով՝ նա «մոռանում է» նշել իրավախախտի ինքնությունը՝ բաց թողնելով պատասխանատվության հարցը։ Ավելին՝ ապօրինի հողազավթման և ինքնակամ շինարարության համար չի սահմանվում որևէ տույժ կամ տուգանք, ինչը, ըստ էության, օրինախախտի համար ստեղծում է անպատժելիության մթնոլորտ։
Առավել զավեշտալի է դառնում իրավիճակը, երբ պաշտոնից հեռանալուց առաջ Գասպարյանը կայացնում է մեկ այլ՝ նախորդին հակասող որոշում։ Այս անգամ թիրախում ոչ թե լցակայանի սեփականատերն է, այլ նրա որդին, և որոշման մեջ նշվում է, թե լցասյունակներն արդեն ապամոնտաժվել են։ Սա ոչ միայն հակասում է ապամոնտաժման մասին նախկին որոշմանը, այլև խոսում է իրավիճակը «հարթելու» և իրավախախտին պատասխանատվությունից փրկելու ակնհայտ մտադրության մասին։ Արդյունքում տարիներ շարունակ ապօրինի գործունեություն ծավալած անձի նկատմամբ կիրառվում է ընդամենը «նախազգուշացում», ինչը կոռուցպցիայի դասական դրսևորում է։
Հատկանշական է, որ համայնքապետարանը խնդրի մասին տեղյակ է եղել դեռևս 2022 թ.-ից, սակայն այն ժամանակ ևս Դինուլիկը բավարարվել է նախազգուշացմամբ՝ հիմք ընդունելով «մեղավորի անկեղծ զղջումը»։ Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական դիրքի չարաշահում և օրենքի պահանջների բացահայտ անտեսում։ Համայնքի ղեկավարը, որը պարտավոր է հետևողական լինել օրինականության վերականգնման հարցում, փաստացի դարձել է խնդրի լուծման գլխավոր արգելակը։
Այսպիսով՝ Դիանա Գասպարյանի գործելաոճը տվյալ հարցում լրջագույն հարցեր է առաջացնում նրա կառավարման արդյունավետության և անաչառության վերաբերյալ։ Նրա «անհապաղ» կատարման ենթակա որոշումները մնացել են թղթի վրա, իսկ ապօրինի լցակայանը շարունակել է գործել՝ վտանգելով քաղաքացիների անվտանգությունը և խախտելով համայնքային կարգը։ Սա դասական օրինակ է, թե ինչպես են պաշտոնատար անձանց անվճռականությունը, հակասական որոշումներն և ստվերային պայմանավորվածությունները հանգեցնում օրենքի գերակայության սկզբունքի խաթարմանը՝ անվստահություն սերմանելով քաղաքացիների շրջանում։
Մնում է տեսել՝ այս ամենն արդյոք կունենա՞ հետևանքներ, թե՞ ոչ՝ հաշվի առնելով հատկապես ամիսներ հետո կայանալիք ընտրությունների գործոնը. Նիկոլ Փաշինյանին պետք է լինելու հանրությանն ապացուցել, որ իր պայքարը կոռուպցիայի դեմ իսկապես անկեղծ ու անաչառ բնույթ է կրում,այլ ոչ թե ընտրովի:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Մեկուսարանում ինքնասպան է եղել «Կրոկուսի» ահաբեկիչներից մեկը

Մեկուսարանում ինքնասպան է եղել «Կրոկուսի» ահաբեկիչներից մեկը Mon, 06 Apr 2026 22:00:24 +0400 «Կրոկուս Սիթի…

5 րոպե ago

Հովիկ Աբրահամյանի անունն ինչո՞ւ եք շեշտում

Հովիկ Աբրահամյանի անունն ինչո՞ւ եք շեշտում Mon, 06 Apr 2026 21:45:11 +0400 Դատախազությունը հաղորդագրություն է…

20 րոպե ago

Իրանցիներն ուժեղ մարտիկներ են․ ի՞նչ է վճռել Թրամփն Իրանի հարցով

Իրանցիներն ուժեղ մարտիկներ են․ ի՞նչ է վճռել Թրամփն Իրանի հարցով Mon, 06 Apr 2026 21:30:39…

34 րոպե ago

Եթե ստեղծվի իրավիճակ, էդ ո՞ր ՔՊ-ականն է գլխից ձեռք քաշել, որ չմիանա ժողովրդին

Եթե ստեղծվի իրավիճակ, էդ ո՞ր ՔՊ-ականն է գլխից ձեռք քաշել, որ չմիանա ժողովրդին Mon, 06…

50 րոպե ago

Զենք են տրամադրել իրանցի ցուցարարներին

Զենք են տրամադրել իրանցի ցուցարարներին Mon, 06 Apr 2026 21:00:57 +0400 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ…

1 ժամ ago

Եղվարդի բոթասներ, շապիկներ, անձեռոցիկ` նախագահականը շոփինգ է անում

Եղվարդի բոթասներ, շապիկներ, անձեռոցիկ` նախագահականը շոփինգ է անում Mon, 06 Apr 2026 20:45:45 +0400 ՀՀ…

1 ժամ ago