Categories: Սփյուռք

44-օրյա աղետի հիշատակությունը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում


«Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր։ Իբրև հայ մարդ անպետք է նա, որ չունի այդ կամքը», – ասել է Գարեգին Նժդեհը։ Սերունդները լավ են սերտել մեծ հայրենասերի թողած պատգամը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ը հայ նորագույն պատմության ամենացավալի օրերից մեկն է, երբ արյունարբու ոսոխը պատերազմ սկսեց մեր հայրենիքի անբաժան մաս կազմող Արցախ աշխարհի վրա։ Ցավոք, անդառնալի կորուստներ ունեցանք։ Անասելի կսկիծը պատել է համայն հայությանը աշխարհի բոլոր անկյուններում և դարձել չապաքինվող վերք։

 5-րդ տարելիցի օրը ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Ղևոնդյաց մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի սաները, ուսուցչական կազմը, ծնողները եկեղեցի էին եկել ծաղիկներով և սուրբ նահատակների հիշատակն ապրեցնելու հաստատակամությամբ։

Առավոտյան հոգևոր զրույցի ընթացքում արժանապատիվ Տեր Նժդեհ քահանա Քեշիշյանն իր պատգամը միաձուլեց օրվա խորհրդի հետ՝ ընդգծելով, որ մեր սուրբ նահատակները իրական քրիստոնյայի վարքագիծ են ցուցաբերել և անձնվիրաբար պայքարելով՝ զոհաբերել են իրենց հանուն հայրենիքի պաշտպանության։ Նա աշակերտներին հավաստիացրեց, որ իրենք են վաղվա հայրենիքի կերտողները, և իրենց զենքը պիտի լինի գիտելիքը։

Այնուհետև «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանն ընդգծեց, որ մեր սերնդի պարտավորությունն է հիշել այն հերոսներին, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը և մարտիրոսվեցին հանուն հավատքի ու մեր լինելիության։ Ապա բոլորին առաջնորդեց հիշատակի խաչքարի մոտ, որտեղ արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանի և Տեր Երեմիա քահանա Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ։
Խաչքարի նվիրատու Կարեն Վարդանյանի խոսքից հետո տաղանդաշատ երգիչ Արթուր Հակոբյանը (Mister X) իր անչափ հուզիչ և սրտաշարժ կատարմամբ լույսով ու հավատով լցրեց ներկաների սրտերը։ Նա երգեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը՝ Ռ. Ամիրխանյանի «Երազի իմ երկիր հայրենի»-ն, իսկ հանրահայտ երգիչ Հովհաննես Բալյանն էլ անչափ գեղեցիկ կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից։
Շատ հուզիչ էր, երբ աշակերտները, ուսուցիչները, ծնողները, անտեսելով տեղացող անձրևը, ծաղիկներ խոնարհեցին խաչքարի առջև՝ միաժամանակ խունկ ու աղոթք բարձրացնելով դեպի երկինք։
Բոլորի համար օրվա խորհուրդը հստակ էր՝ պահպանել մեր մայր լեզուն, ազգային ինքնությունը, լինել հայ ազգի արժանի զավակները, հայ քրիստոնյայի հոգևոր արժեքների անդավաճան կրողը՝ այն հավատով, որ բոլորս մի գեղեցիկ օր վերադառնալու ենք հայրենիք՝ շարունակելով զարգացնել ու շենացնել մեր բնօրրանը։
Վիկտորյա Սաֆարյան
3-րդ դասարանի ուսուցչուհի
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում

Ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում Tue, 28 Jul 2026 23:45:19 +0400 Ընթացիկ տարվա…

1 ժամ ago

Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում

Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում Tue, 28 Jul 2026 23:41:06 +0400 Ռուբեն Ռուբինյանը դեռևս ԱԺ…

2 ժամ ago

Օրվա կարևորագույն նորությունները

Օրվա կարևորագույն նորությունները Tue, 28 Jul 2026 23:27:55 +0400 Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը՝ օրվա կարևորագույն նորությունը Հայաստանյան…

2 ժամ ago

41-ամյա տղամարդը ձերբակալվել է

41-ամյա տղամարդը ձերբակալվել է Tue, 28 Jul 2026 23:20:03 +0400 Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության…

2 ժամ ago

Իրանը կարող է ժամերի ընթացքում հարվածել Ուկրաինային․ աղբյուրներ

Իրանը կարող է ժամերի ընթացքում հարվածել Ուկրաինային․ աղբյուրներ Tue, 28 Jul 2026 23:15:21 +0400 Ուկրաինական…

2 ժամ ago

Մ-17 ԱԱ․ Հայաստանն արդեն առաջին մեդալն է նվաճել Բաքվում

Մ-17 ԱԱ․ Հայաստանն արդեն առաջին մեդալն է նվաճել Բաքվում Tue, 28 Jul 2026 23:00:03 +0400…

2 ժամ ago