ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՏՆՕՐԷՆՆԵՐՈՒՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Հայ Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ԱՄՆ Արեւմտեան Թեմի 17 շաբաթօրեայ վարժարաններու տնօրէններու եւ ներկայացուցիչներու տարեկան ժողովը գումարուեցաւ 2025 թուականի Հոկտեմբերի 4-ին՝ Շաբաթ օր, Արեւմտեան Թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. ՅովնանԱրք. Տէրտէրեանի օրհնութեամբ,բարեշնորհ Յովհաննէս սրկ. Գումրույեանի եւ Դոկտ. Էլի Անդրէասեանի ներկայութեամբ։

Առցանց ժողովի ընթացքին իւրաքանչիւր դպրոց ներկայացաւ իր վիճակագրական տուեալներով, տեղի ունեցան գաղափարներու փոխանակումներ եւ մշակուեցան ապագայ ծրագիրներ։

Ժողովն սկսաւ առաջնորդ, գերաշնորհ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի բացման խօսքով եւօրհնութեամբ։ Շաբաթօրեայ վարժարաններու ընդհանուր տեսուչ, բարեշնորհ Յովհաննէս սրկ.Գումրույեան կատարեց բացման խօսքը եւ ընթերցեց օրակարգը։ Յովհաննէս սարկաւագն ամփոփեց շաբաթօրեայ դպրոցներու ձեռք բերած յաջողութիւնները, ինչպէս նաեւ անոնց
վարկաւորումը՝ WASC ընկերութեան կողմէ, եւ արձանագրուած աշակերտութեան աճը։
 Ըստ ներկայ վիճակին՝ շաբաթօրեայ դպրոցներ կը յաճախէն աւելի քան 1200 աշակերտ։
Շաբաթօրեայ դպրոցներու նպատակն է Քալիֆորնիոյ եւ անոր սահմանակից նահանգներու հայորդիներուն հոգեւոր եւ ազգային ինքնութեան դաստիարակութիւն տալ։ Հայոց լեզուի, հայոց պատմութեան եւ կրօնքի դասերէն բացի՝ դպրոցները կու տան նաեւ պարի, երգի, թատրոնի, ասմունքի, ճատրակի եւ ըմբշամարտի ժամեր։
Արեւշատ առաջնորդ հայրը եւ դպրոցներու խնամակալ մարմինի անդամները պարբերաբար այցելութիւններ կ’ընեն կրթարաններ, կը ծանօթանան աշակերտներուն, ուսուցչական կազմին եւ դպրոցի ներքին կեանքին։
Յովնան սրբազանը շնորհաւորեց շաբաթօրեայ դպրոցներու կրթական մշակները, մաղթեց անոնց նորանոր յաջողութիւններ եւ յայտնեց, որ Գլենտէյլի եւ այլ քաղաքներու մէջ կը կատարուին
բազմաթիւ շինարարական աշխատանքներ, որոնք պիտի ընծայեն դպրոցներուն աւելի ընդարձակ տարածքներ՝ իրենց առաքելութիւնն էլ աւելի արդյունավետ կերպով իրականացնելու համար։
Ժողովը աւարտեցաւ աղօթքով։
 
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

1 շաբաթ ago