ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ոչ միայն չի հերքում, այլեւ հաստատում է ամուսնու ընտանիքի կատարած ապօրինությունը

Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարության, որը փորձեց հերքել Գյումրու քաղաքապետարանի տեղեկությունը, թե նա գրանցված չէ Գյումրու Պարույր Սեւակ փողոցի 13 շենքի 109 բնակարանում, որի բնակիչները ` իր ամուսինն ու ամուսնու ծնողները , զավթել են նշված շենքի շքամուտքը, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ոչ միայն չի հերքում, այլեւ հաստատում է ամուսնու ընտանիքի կատարած ապօրինությունը։

Երկրորդը. էմմա Պալյանը, փաստացի, ունի մի քանի բնակարան, եթե նշում է, որ գրանցված չէ Պարույր Սեւակ փողոցի 13 շենքի 109 բնակարանում։
ՀՀ ԱԺ տիկին պատգամավորին նաեւ պետք է հիշեցնել, որ գրանցում հասկացություն գոյություն չունի։ Օրենք գրող պատգամավոր տիկինը, երեւի, նկատի ունի հաշվառումը։
Երրորդը. նշված բնակարանում գրանցված չլինելը չի նշանակում չբնակվել նշված հասցեում։ Իսկ, ըստ ունեցած տեղեկությունների, ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանն, իր ամուսնու եւ երկու երեխաների հետ, բնակվում է հենց նշված հասցեի բնակարանում։
Եվ վերջինը. եթե պատգամավորը գրանցված չէ նշված բնակարանում, ինչպես ինքն է նշում, ապա գրանցվա°ծ է արդյոք նրա ամուսնությունը, եւ ամուսնուն պատկանող գույքն իրեն չի՞ պատկանում։Նույն հաջողությամբ Էմմա Պալյանը կարող է ասել, որ Ալբերտ Մարտիրոսյանն իր ամուսինը չէ։
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ինչ է սպասվում վաղը Արարատի մարզում. քաղաքացիներին կոչ է արվել

Ինչ է սպասվում վաղը Արարատի մարզում. քաղաքացիներին կոչ է արվել Mon, 27 Jul 2026 17:00:00…

13 րոպե ago

Երրորդ հաղթանակը Բաքվում

Երրորդ հաղթանակը Բաքվում Mon, 27 Jul 2026 16:45:40 +0400 Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի…

28 րոպե ago

Հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում

Հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում Mon, 27 Jul 2026 16:30:06 +0400…

43 րոպե ago

Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․

Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․ Mon, 27 Jul 2026 16:15:11 +0400 Նիկոլ Փաշինյանի շրջապատը…

58 րոպե ago

Մահացու շոգն ավելի քան 3800 մարդու կյանք է խլել Իսպանիայում

Մահացու շոգն ավելի քան 3800 մարդու կյանք է խլել Իսպանիայում Mon, 27 Jul 2026 16:00:43…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում

Արտակարգ իրավիճակ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում Mon, 27 Jul 2026 15:45:15 +0400 Հուլիսի 26-ին՝ ժամը…

1 ժամ ago