Երկուշաբթի , 12 Հունվարի 2026

ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ոչ միայն չի հերքում, այլեւ հաստատում է ամուսնու ընտանիքի կատարած ապօրինությունը

Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարության, որը փորձեց հերքել Գյումրու քաղաքապետարանի տեղեկությունը, թե նա գրանցված չէ Գյումրու Պարույր Սեւակ փողոցի 13 շենքի 109 բնակարանում, որի բնակիչները ` իր ամուսինն ու ամուսնու ծնողները , զավթել են նշված շենքի շքամուտքը, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ոչ միայն չի հերքում, այլեւ հաստատում է ամուսնու ընտանիքի կատարած ապօրինությունը։

Երկրորդը. էմմա Պալյանը, փաստացի, ունի մի քանի բնակարան, եթե նշում է, որ գրանցված չէ Պարույր Սեւակ փողոցի 13 շենքի 109 բնակարանում։
ՀՀ ԱԺ տիկին պատգամավորին նաեւ պետք է հիշեցնել, որ գրանցում հասկացություն գոյություն չունի։ Օրենք գրող պատգամավոր տիկինը, երեւի, նկատի ունի հաշվառումը։
Երրորդը. նշված բնակարանում գրանցված չլինելը չի նշանակում չբնակվել նշված հասցեում։ Իսկ, ըստ ունեցած տեղեկությունների, ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանն, իր ամուսնու եւ երկու երեխաների հետ, բնակվում է հենց նշված հասցեի բնակարանում։
Եվ վերջինը. եթե պատգամավորը գրանցված չէ նշված բնակարանում, ինչպես ինքն է նշում, ապա գրանցվա°ծ է արդյոք նրա ամուսնությունը, եւ ամուսնուն պատկանող գույքն իրեն չի՞ պատկանում։Նույն հաջողությամբ Էմմա Պալյանը կարող է ասել, որ Ալբերտ Մարտիրոսյանն իր ամուսինը չէ։
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Էջմիածնի Դինուլիկը պարզաբանում է ներկայացրել իր ամուսնու հորը պատկանող օբյեկտի տարածքում տեղի ունեցած խորհրդավոր սպանության …