Եկամուտների հայտարարագրման նոր մոդելը․ որո՞նք են իշխանությունների քաղաքական ու տեխնիկական հաշվարկները

Իշխանությունները որոշել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն էապես հեշտացնել: Քաղաքացիներն այլևս պարտավորված չեն լինելու լրացնել հայտարարագիր: Դա կանի ՊԵԿ-ը, եթե պետությունը կարծի, որ քաղաքացին ՊԵԿ-ի կողմից տեսանելի այլ եկամուտ չունի: Ասել կուզի՝ իշխանությունները որոշել են քաղաքացիներին ավելորդ անգամ չտուգանել: Որոշ ՔՊ-ականներ սա մեկնաբանել են որպես ժողովրդի հետ խրախուսանքի լեզվով խոսելուն միտված քայլ:

Իրականում իշխանությունները գնացել են այս քայլին երկու պատճառով՝ քաղաքական ու տեխնիկական: Նրանք հասկանում են, որ առջևում ընտրություններ են, ուստի որոշել են հանրության կյանքը հեշտացնող, ավելորդ չբարդացնող քայլ կատարել, որպեսզի չվանեն ու ձայներ չկորցնեն:
Մյուս կողմից՝ նման քայլը պայմանավորված է նրանով, որ համակարգն իր ներկայիս տեսքով պրակտիկորեն չի աշխատում: Քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը հրաժարվում է եկամուտները հայտարարագրել, ուստի կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ այս համակարգը ձախողել է, ինչը նշանակում է, որ պետք էր նոր գործիքակազմ մտածել՝ համակարգը կենսունակ դարձնելու:
Ինչ վերաբերոււմ է հարցի դրական ու բացասական կողմերին, ապա նկատենք, որ դրական պետք է գնահատել այն, որ քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ինքնուրույնաբար լրացնել բարդ հայտարարագիր, ինչը կխնայի ժամանակ և կկրճատի բյուրոկրատիան, ավտոմատացված հաշվարկները կնվազեցնեն տեխնիկական սխալների և թերի տվյալների ռիսկը, եթե համակարգը լավ աշխատի, քաղաքացիները ավելի քիչ կփորձեն թաքցնել եկամուտները, քանի որ ՊԵԿ-ը ինքն է վերահսկելու: Բացի դա, սա հերթական քայլն է դեպի էլեկտրոնային կառավարման զարգացում, ինչը կոչված է՝ նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերը:
Գալով բացասականին՝ եթե ՊԵԿ-ը չունենա ամբողջական տեղեկատվություն, ապա կարող են առաջանալ թերի հաշվարկներ, քաղաքացիները կարող են կորցնել իրենց եկամուտների հաշվարկի նկատմամբ վերահսկողությունը, քանի որ ամեն ինչ ավտոմատ է արվելու, կարող են կասկածներ առաջանալ, որ պետությունը կարող է սխալ հաշվարկել կամ դիտավորյալ ավելացնել ինչ-որ պարտավորություններ, համակարգի խափանումները կամ տվյալների սխալ ներմուծումը կարող են հանգեցնել տուգանքների կամ հարկային վեճերի:
Այսպիսով՝ այս քայլը կարելի է առերևութաբար դիտարկել որպես քաղաքացիների նկատմամբ վստահության դրսևորում և բյուրոկրատիայի նվազեցմանը միտված քայլ, բայց այն նաև պարունակում է վերահսկողության և թափանցիկության հետ կապված ռիսկեր, ինչպես նաև քաղաքական շերտեր։ Եթե համակարգը լիարժեք չաշխատի, ապա քաղաքացին կարող է հայտնվել բավական վիճահարույց իրավիճակում՝ նույն իշխանությունների համար դրանից բխող հետևանքներով. հիասթափությունը կարող է շատ խորանալ ու մեծ հարված հասցնել ՔՊ-ի իմիջին։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Իրանը ասում է՝ Ռուսաստանն իմ կողքին է

Իրանը ասում է՝ Ռուսաստանն իմ կողքին է Mon, 16 Mar 2026 00:15:00 +0400 Ռուսաստանը և…

4 ժամ ago

Ինչպես է ըմբիշ Սուրեն Աղաջանյանը 2 րոպեում հաղթում մրցակցին (տեսանյութ)

Ինչպես է ըմբիշ Սուրեն Աղաջանյանը 2 րոպեում հաղթում մրցակցին (տեսանյութ) Mon, 16 Mar 2026 00:13:17…

4 ժամ ago

Ապահովական իրավիճակը՝ Ատրպատականի հայոց թեմում

Ապահովական իրավիճակը՝ Ատրպատականի հայոց թեմում Mon, 16 Mar 2026 00:03:37 +0400 Թաթուլ Հակոբյանը գրում է․…

4 ժամ ago

Փեզեշքիանն ու Մակրոնը լուրջ զրույց են ունեցել

Փեզեշքիանն ու Մակրոնը լուրջ զրույց են ունեցել Sun, 15 Mar 2026 23:59:00 +0400 Իրանի նախագահ…

4 ժամ ago

Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Sun, 15 Mar 2026 23:45:00 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է,…

5 ժամ ago

Առուշ Առուշանյանի ողջույնը` Փաշինյանին

Առուշ Առուշանյանի ողջույնը` Փաշինյանին Sun, 15 Mar 2026 23:43:11 +0400 Latest news from Secure News…

5 ժամ ago