Hraparak. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Ժորա Չիչոյանի հրահանգով Երեւանի առաջին ատյանի բոլոր դատարանները` իրենց բոլոր դատավորներով հանդերձ, մեկ շաբաթ շարունակ պետք է հերթապահեն դատարանում։ Նման բան մեկ էլ եղել է, երբ Սամվել Կարապետյանին էին ձերբակալում:
Հավանաբար, դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը մտածել է՝ տրցակներով միջնորդություններ են բերելու, բոլոր դատարանները հերթապահեն, որ հասցնեն կալանքի սանկցիաներ տալ: Հիմա 12 հոգեւորականի են բերման ենթարկել, եւ նորից նման հրահանգ է տրվել, թերեւս, կանխատեսում են, որ շատ միջնորդություններ կլինեն։
Մեր հարցին, թե որն է սրա իմաստը, ԲԴԽ-ից ասացին. «Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարակշռելու` մինչդատական վարույթի շրջանակում ներկայացված միջնորդությունները, բողոքները, օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացնելու մասին միջնորդությունները քննելու վերաբերյալ հերթապահությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով»։
Source: USAArmenia
Փաշինյանը մի կողմից Արևմուտքին ասում է՝ ես ձերն եմ, մյուս կողմից Պուտինի հետ է ջերմ…
Իրանը գաղտնի բանակցու՞մ է ԱՄՆ-ի հետ Tue, 17 Mar 2026 15:00:19 +0400 Իրանի արտաքին գործերի…
Ի՞նչ է փոխվելու ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի հետ կապված Tue, 17 Mar 2026 14:52:06 +0400 Հայաստանում…
Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին Tue, 17 Mar 2026 14:45:47 +0400 2018-ին էլ…
Երևանում Իրանի դեսպանատունը հայտնել է դեղորայքի և բժշկական պարագաների անհրաժեշտության մասին Tue, 17 Mar 2026…
Փաշինյանի աջակիցները որակական մեծ փոփոխություն են ունեցել Tue, 17 Mar 2026 14:30:43 +0400 Latest news…