Երկուշաբթի , 20 Հոկտեմբերի 2025

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Կառավարությունն ու առողջապահության նախարարը կրկին խոսում են առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մեկնարկի մասին՝ խոստանալով, որ 2026թ. շուրջ 1.400.000 մարդ կլինեն ապահովագրված։
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս անգամ նա անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ծրագրին՝ նշելով, որ իրականում առողջապահական համակարգը պատրաստ չէ այդպիսի ծավալի փոփոխության։
«Նախարարը խոսում է սոցիալական արդարության մասին, սակայն դեռ պարզ չէ՝ ինչպե՞ս է ապահովվելու ֆինանսավորման կայունությունը։ Ինչպե՞ս է լուծվելու հիվանդանոցների սպասվող ծանրաբեռնվածությունը, երբ համակարգն արդեն այսօր դժվարանում է սպասարկել։ Որտե՞ղ են կադրերը, որոնք պիտի սպասարկեն հարյուր-հազարավոր նոր շահառուներին։ Համապարփակ ապահովագրությունը չի կարող սկսվել վարկային գումարներով և անպատրաստ ենթակառուցվածքներով։ Երբ պետությունը հայտարարում է 147 միլիոն եվրոյի վարկ վերցնելու մասին՝ ենթակառուցվածքները կարգավորելու համար, դա խոստովանություն է, ոչ թե հաջողություն»,- ասաց Անուշ Պողոսյանը:


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նա, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը

Ներհայաստանյան քաղաքական դաշտը, դրանում տիրող գաղջ մթնոլորտը վաղուց է վերածվել միապաղաղ, գորշ ու հուսախաբ անող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով