«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին ոստիկանության համակարգում նկատվում են ներքին լուրջ լարվածություններ եւ դժգոհություններ։
Բանն այն է, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որ համակարգի քաղաքականության մշակման պատասխանատուն է, ունի տեսական գիտելիքներ, եւ երբեմն պրակտիկ ոստիկաններին ուղղակի չի հասկանում, եւ տեսությունն ու պրակտիկան համակարգում բախվում են իրար: Նախարարը բանիմաց է, կարդացած, տեսությունը լավ գիտի, բայց ոստիկանները պրակտիկ կյանքում նրա պատկերացրած թեորիաները չեն կարողանում գործի դնել, աշխատել:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, բարձրաստիճան մի շարք սպաներ ներքին միջավայրում բարձրաձայնում են, որ համակարգում տիրող իրավիճակն այլեւս անտանելի է, չեն կարողանում աշխատել. նրանք դժգոհ են ինչպես աշխատանքային պայմաններից, այնպես էլ իրենց գործի քաղաքականացված եւ անարդյունավետ դարձած բնույթից։
Ըստ նույն աղբյուրների՝ ոստիկանները հաճախ ստիպված են գործել ոչ թե մասնագիտական պարտականություններից ելնելով՝ այլ քաղաքական իշխանության, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, սոցիալական ցանցերում արված գրառումների, կամ նույնիսկ ուղարկված հրահանգային հաղորդագրությունների հիման վրա։ «Մենք ամեն ինչ անում ենք՝ վերեւից եկող հանձնարարությունները կատարելու, հանցավորության դեմ պայքարի համար, բայց արդյունքում ո՛չ իշխանությունն է գոհ, ո՛չ հասարակությունը», – նշում են ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում։
Միեւնույն ժամանակ, պաշտոնական վիճակագրությունը եւս վկայում է, որ իրավիճակը համակարգում բարելավման միտումներ չունի։
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոսով, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50 տոկոսով։ Սա, ըստ փորձագետների, լուրջ ազդակ է. իրավապահ համակարգը բախվում է կառավարման եւ արդյունավետության խորքային խնդիրների։
Նման պայմաններում ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ըստ մեր տեղեկությունների, քննարկում են համակարգից հեռանալու տարբերակը։ «Շատերն այլեւս չեն կարողանում ինքնագոհ աշխատել, քանի որ զգում են՝ արդյունքը չի արդարացնում ջանքերը», – փոխանցում է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia
Սիրուշոն հրապարակել է պատերազմի օրերին իր եւ ամուսնու նամակագրությունը Mon, 28 Sep 2026 00:10:41 +0400…
Սրանք կորցրել են մարդկային բոլոր որակներն ու նորմալ իշխանություններին բնորոշ բոլոր հատկությունները Sun, 27 Sep…
Իմ հերոս ընկերներ․ հավատում եմ՝ պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի․ Մախսուդյան Sun, 27 Sep…
Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա Sun, 27 Sep 2026 23:35:44…
Հայտնի ֆիլմում պատկերված տունը հանվել է վաճառքի Sun, 27 Sep 2026 23:30:16 +0400 «Նոթինգ Հիլլ»…
Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Sun, 27 Sep 2026 23:12:00 +0400 Վեց…